Մեզ արժանապատիվ, սեփական դիրքորոշումը հարգող, սեփական խոսքի արժեքը հասկացող էլիտա է անհրաժեշտ

Ժամանակին նախագահ Քոչարյանի մեկ հայացքին արժանանալու համար գրեթե ամեն ինչի պատրաստ շատ շատերն այսօր մտել են Նիկոլի համապատասխան տեղն ու ձայն չեն հանում և չեն քննադատում Նիկոլին՝ Ռոբերտ Քոչրյանի հանդեպ քաղաքական վենդետա և հաշվեհարդար տեսնելու համար և այս մարդիկ, երբ կգա Նիկոլի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը բռնաբարելու և իշխանությունը բռնազավթելու համար պատասխանատվության ենթարկելու ժամանակը՝ այդ կրկին ձայն չեն հանելու և չեն պաշտպանելու այն մարդուն, ում այսօր երկրպագում են... սա մարդու տեսակ է. ով հասնում է իշխանության՝ մտնում են նրա հետևը և արագ մոռանում նախորդին ում երկրպագում էին ոչ վաղ անցիալում:

Ուժեղ պետություն և առողջ քաղաքական մթնոլորտ ունենալու համար անհրաժեշտ է հենց ա՛յս տեսակից ազատվել այլ ոչ հնաավորություն տալ , որ յուրաքանչյուր հաջորդ իշխանության հետևը մտնելով ապահովի իր բարեկեցիկ կյանքը, իր գործունեությամբ վատաբանի և վարկաբեկի հասարակության աչքերում նույն իշխանությանը, իսկ իշխանության փոփոխությունից հետո էլ սահուն անցում կատարի դեպի նոր իշխանության համապատասխան վայր: Նիկոլի շուրջը համախմբված մի այլ տեսակի չինովնիկներ ու նախկին պաշտոնյաներ էլ կան ովքեր մնացել են ՀՀՇ- ի անփառունակ իշխանություններից, որպես վատ ժառանգություն ներքաղաքական դաշտում: Սրանք էլ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անձնական վրեժխնդրության խնդիր են լուծում, մտածելով, որ եթե չլիներ նախագահ Քոչարյանը՝ իրենք երկար ժամանակ չէին մնա առանց գործ, չէին մնա առանց իշխանության և կշարունակեին պշտոնավարել ու ժողովրդի հաշվին առոք-փառոք ապրել, բայց այստեղ ես մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, քանզի եթե իշխանության գալուց հետո նա քաղաքական գնահատական տված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի անփառունակ իշխանության տարիներին՝ այսօրվա նրա քաղաքական իրավահաջորդներն ամոթից գետինը կմտնեին և իրավունք չէին ունենա ընդանրապես մեկ բառ խոսելու, բայց Քոչարյանը մեծահոգի գտնվեց և քաղաքական գնահատական չտվեց, ինչը ես համարում եմ մեծագույն սխալ: Մի խոսքով մեզ արժանապատիվ, սեփական դիրքորոշումը հարգող, սեփական խոսքի արժեքը հասկացող և գնահատող քաղաքական էլիտա է անհրաժեշտ, ովքեր չեն խաբում սեփական ժողովրդին, ունեն քաղաքական հայացքներ, որոնց չեն դավաճանում և հենց նման քաղաքական էլիտայի պարագայում մեզ կհաջողվի զարգացնել Հայաստանն ու հասնել իրական տնտեսական հաջողությունների: Այն քաղաքական Էլիտան, որն այսօր մենք ունենք՝ հիմնականում անսկզբունքայն, գաղափարական որևէ հենք չունեցող և միայն սեփական բարեկեցության մասին մտածող մարդկանց մի խումբ է , ովքեր ձգտում են իշխանության սեփական բարեկեցությունն ապահովելու և մեծ հաշվով թքած ունեն սեփական ժողովրդի հոգսերի ու պետության անվտանգության վրա և այս տեսակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է, ով իր նմաններին համախմբել է մեկ տանիքի տակ և բռնազավթել Հայաստանի իշխանությունը: Աստված ամեն բան տեսնում է և յուրաքանչյուրն իր պատիժը կստանա...

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am