Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. անօրինական շահագործվող Mercedes-ը բախվել է կայանված Mitsubishi- ին

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մելիք Հովսեփյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 83 MՏ 883 համարանիշի և Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 54-ամյա Լիպարիտ Հովհաննիսյանի վարած Mercedes Vito մակնիշի 33 ՍD 242 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Հովսեփյանը, նրա ուղևոր, Աբովյանի բնակիչ, 27-ամյա Սեդա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի ուղևոր Վահե Ստեփանյանը՝ Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վ. Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է կայանված Mitsubishi–ին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված Mercedes-ը անօրինական շահագործվում է Երևան-Սևան-Երևան երթուղին և սա արդեն 2-րդ դեպքն է, երբ նշված երթուղին անօրինական ուղևորափոխադրմամբ է զբաղվում, իսկ պատկան մարմինները աչք են փակում, կամ չեն ուզում հետևություններ անել, իսկ նման անօրինական երթուղի շահագործելու համար Կապի և տրանսպորտի նախարարությունը պետք է լուրջ պայքար ծավալի, կամ գուցե պատասխանատուները սպասում են՝ նույն անօրինական երթուղին ողբերգական վթարի պատճառ դառնա, որ նոր որոշեն անօրինականության դեմն առնել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թևերի մոտ, բախվել էին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Ալիկ Աղաջանյանի վարած Mercedes մակնիշի 35 MG 144 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 62-ամյա Մարատ Վարդանյանի վարած Land Rover մակնիշի 35 PG 441 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի, որը Mercedes-ի ուղևոր է եղել ու երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետորսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ նշված Mercedes-ը անօրինական էր շահագործվում Սևան-Երևան միջերթուղում և այն Սևանի քաղաքապետարանից ուղևորներ էր բերում Երևան՝ Երիտասարդական մետրոյի մոտ, սակայն նա դրա իրավունքը չուներ, բայց կատարում էր և, ըստ տեղեկությունների, այդ ամենը կատարվում էր Սևանում հայտնի՝ Արա Սմբատյանի կողմից, ում Սևանում ավելի շատ ճանաչում են «Ջութակ» մականվամբ, քանի որ քրեական հարուստ պատմություն ունի ու ժամանակին ասում են, որ լավ երգել է: Վթարի վայրում այդ մասին պատմում էին մի քանի քաղաքացիներ, սակայն SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասելով. «Եթե գողական աշխարհում Սմբատյանը կարողացել է երգել, երևի Կապի նախարարության պաշտոնյաների մոտ էլ է լավ երգել, որ թողել են անօրինական գիծ շահագործի, իսկ գծում մի քանի ավտոմեքենաներ կան, որոնց շահագործումը, եթե մասնագետները լավ զննեն ու մի քիչ մտածեն ուղևորների անվտանգության մասին, ապա Ա. Սմբատյանին չի փրկի ոչ մի երգ ու ոչ մի մուղամ»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am