Որտեղ է հիմա Նարեկ Սարգսյանը և ինչու դեռ չի տեղափոխվել Հայաստան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Նարեկ Սարգսյանին Հայաստան արտահանձնելու վեջնաժամկետը լրացել է երեկ՝ հունվարի 17-ին։ Analitik.am-ը կապ հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի հետ, ով ասաց, որ Նարեկ Սարգսյանից տեղեկություններ չունեն, ինչպես նաև հավելեց, որ նրան դեռ Հայաստան չեն տեղափոխել : Հաշվի առնելով այն, որ այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, իսկ այդ ժամկետն արդեն լրացել է երեկ՝ հունվարի 17-ին, Նարեկ Սարգսյանը ներկա պահին կարող է գտնվել ազատության մեջ։ Օրենսդրական առումով պարզաբանում ստանալու համար կայքը զրուցեց իրավաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ, ով մեզ հայտնեց, որ անկախ ներկայացված դիմումից, փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում, միայն դատարանի որոշմամբ կարող է 40 օր սահմանված ժամկետը երկարացվել: «Արտահանձնումը միայն փաստաթղթերով չէ պայմանավորված, դատարանը նույնպես պետք է որոշում կայացնի: Դատախազությունը պետք է իր որոշումը կայացնի, դա կարող է բողոքարկվել և ներպետական դատական ատյաններով անցնել: Մինչև բողոքարկման ատյանները չսպառվի, արտահանձնումը չի կատարվի: Այդ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն տեղեկացվում է, որ ձեր հանձման վերաբերյալ հարցումն ընդունված և կայացված է ու դրանից հետո արդեն տեխնիկական խնդիրներն է քննարկվում, որից հետո նոր տեղափոխվում է անձը: Չբացառենք այն, որ բավարար ապացույցներ չներկայացնելու դեպքում, դատարանը կամ դատախազությունը կարող է նաև մերժել և կալանավորված անձն այդ դեպքում կարող է հայտնվել ազատության մեջ»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Պրահա-5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները ձերբակալել էին 37-ամյա Նարեկ Սարգսյանին, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել 2018-ի ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Նշենք նաև, որ հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե մինչև այդ հայցվոր կողմը արտահանձնման դիմում չներկայացնի, տեղի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ Իրանը երկու նավ է կալանել «Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am