Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրել է նոր ձևավորված ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Քանի որ արդեն ընտրվել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, կարող ենք ձևավորել նաև ԱԺ-ի խորհուրդը»,-ասաց Միրզոյանը: