Տաթեւիկ Հայրապետյան. «Կարելի է փողոց փակել այն դեպքում, երբ այդ խնդիրը համապետական բնույթ է կրում, մեծ ընդգրկում ունի»

Նիկոլ Փաշինյանը խոսեց ճանապարհներ փակած քաղաքացիների մասին և ասաց, թե նրանց ոչ լիազորություն չի տվել ճանապարհներ փակելու, քանի որ նաև այլ քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում։ ՈՒ սա ասում է փողոց փակելով իշխանության եկած ղեկավարը։ Խիստ տրամաբանական հարց է առաջանում` իսկ ամիսներ առաջ ո՞վ էր նրան նման լիազորություն տվել։ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ այս առնչությամբ Իրատեսը մի քանի հարց ուղղեց : -Դուք փողոց, խաչմերուկ փակե՞լ եք, թե՞ հետհեղափոխական շրջանում եք թիմին միացել։ -Բնականաբար չէի կարող անտարբեր լինել այն բոլոր իրադարձություններին, որոնք մեր երկրում էին կատարվում, մասնակցել եմ հեղափոխությանը։ Չեմ ցանկանում իմ դերն ընդգծել, սակայն մասնակցել եմ ճիշտ այնպես, ինչպես ՀՀ այն քաղաքացիները, որոնք կարծում էին, որ երկրին փոփոխություններ են պետք։ -Նիկոլ Փաշինյանն իր վերջին լայվում, անդրադառնալով փողոց փակող քաղաքացիներին, հայտարարեց, թե դրա լիազորությունը չունեն։ Իսկ ո՞վ էր այն ժամանակ քաղաքացուն փողոց փակելու լիազորություն տվել, և ո՞վ է հիմա նույն քաղաքացուն զրկել այդ լիազորությունից։ -Խնդիրն այն է, թե ինչ խնդրի վերաբերյալ ես բողոքում։ Մեծ հաշվով, ապրիլ-մայիս ամիսներին փողոց փակելու իմաստն այն էր, որ իշխանափոխության խնդիր էր դրված։ Այսօր նման խնդիր չկա։ -Այսինքն, միայն իշխանափոխությա՞ն համար արժե փողոց փակել։ -Ոչ մի խնդիր չի ստորադասվում, բայց բողոքի արտահայտման այլ ձևաչափեր կան։ Եթե խնդիրը գլոբալ բնույթ չի կրում, տարբերվում է այն ժամանակվա խնդրից։ Կարելի է փողոց փակել այն դեպքում, երբ այդ խնդիրը համապետական բնույթ է կրում, մեծ ընդգրկում ունի։ Մնացած բոլորի դեպքերում կան բողոքն արտահայտելու այլ ձևեր, ոչ մի գերատեսչության դռներ այսօր փակ չեն քաղաքացիների համար, և նրանք իրենց խնդիրները կարող են և՛ կառավարության, և՛ ԱԺ-ի շենքի դիմաց բարձրաձայնել։ Իսկ այն ժամանակ բոլոր հնարավոր ձևերով մարդկանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա ստորադասվում էր, դրա համար մարդիկ գնում էին նման քայլերի: Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am