Վարչապետը Ենոքյանի գործով պետք է որ արդեն որոշում կայացրած լինի. եթե չեք ցանկանում հանրությանն իրազեկել, գոնե Աղաջանովներին տեղեկացրեք

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ, ցավոք, հանրությանը պաշտոնական տեղեկատվություն մինչ օրս չի ներկայացվել․ այս մասին ֆեյբուքյան էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ես հստակ համոզմունք ունեմ այդ «լռության» իրավաչափության վերաբերյալ, բայց հիմա խոսքն այլ հարցի մասին է։

Հիմա խոսքը ժամկետների մասին է։ Ըստ մամուլում եղած հրապարակումների վերլուծության՝ Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովն իր դրական եզրակացությունը պետք է որ տված լիներ և գործը Վարչապետին փոխանցած լիներ դեռ 2018թ. դեկտեմբերին։
Միևնույն ժամանակ, Ներման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 15-ՕՐՅԱ ժամկետում, Նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։ Tertium non datur. Ընդ որում, իրավական ակտերի մասին հին և նորմատիվ իրավական ակտերի մասին նոր օրենքների վերլուծության արդյունքում, որքան հասկանում եմ, ակնհայտ է, որ այդ 15-օրյա ժամկետը վերաբերում է ՕՐԱՑՈւՑԱՅԻՆ, այլ ոչ թե աշխատանքային օրերին։ Հետևություն՝ Վարչապետը պետք է որ արդեն որոշումը կայացրած լինի։ Ես կապվեցի Աղաջանովների ընտանիքի հետ և պարզեցի, որ որոշման մասին նրանց մասնավոր կարգով ևս չեն ծանուցել։ ՀԻՄԱ ԽՆԴՐԱՆՔՍ։ Լավ, եթե չեք ցանկանում հանրությանն իրազեկել (կրկնեմ, դրա իրավաչափությունն այս գրառմամբ չեմ քննարկում), գոնե Աղաջանովներին տեղեկացրեք Վարչապետի որոշման մասին։ Հիշեցնեմ նաև, որ երկուշաբթի Կառավարության շենքի առջև հավաքի ընթացքում Աղաջանովներն իրենց մոտեցած Կառավարության աշխատակազմի ներկայացուցչին խնդրեցին կազմակերպել հանդիպում Վարչապետի հետ»,- ասված է նրա գրառման մեջ։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am