տնտեսապես կաշառել Հայաստանին
Հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ-ի լռակյացությունը ստիպված ենք փոխհատուցել այլ աղբյուրներից...
Այսպես,ռուսաստանյան Ինտերֆաքս գործակալությանը մեկնաբանելով Մնացականյանի հետ հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը նախ հայտարարել է,որ բանակցությունների ձևաչափը պահպանվում է...Երևի բորոը հասկացան,թե մեկնաբանության այս մասն ում էր ուղղված...
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցի լուծմանը Մամեդյարովը բացահայտ տնտեսական կաշառք է առաջարկել Հայաստանին, հայտարարելով. "Հակամարտության կարգավորման մեջ առաջընթացը,տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պայմանների ստեղծումն առաջին հերթին հնարավորություն կտա Հայաստանի տնտեսական աճի համար"...
Պարոն Մամեդյարովը նաև որոշ լավատեսություն է հայտնել բանակցությունների արդյունքների վերաբերյալ...
Պաշտոնական Բաքուն շարունակում է առաջ տանել իր քաղաքականությունը՝"Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցություններում կամ ամեն ինչ,կամ՝ոչինչ..." Ապշերոնյան բռնապետը,նրա հայրը,իսկ վերջերս էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չեն թաքցրել,որ պաշտոնական Բաքուն վերը նշված քաղաքականությունն Արցախի և ազատագրված շրջանների նկատմամբ առաջ տանելու համար Հայաստանին առաջարկել է մասնակցել Ադրբեջանից նավթի և գազի արտահանմանը՝Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղն անցկացնելով Հայաստանի տարածքով...Սակայն պաշտոնական Երևանը մերժել է այդ առաջարկները...
Հայաստանում իշխանափոխությունից և,ինչպես Բաքվում են նշում,Երևանում "ղարաբաղյան կլանի" պարտությունից հետո,ադրբեջանցիները հայերի հետ բանակցություններում կրկին մեյդան են բերել "հնամաշ" տնտեսական առաջարկները և փորձում են Փաշինյանին տնտեսապես կաշառել...
Բաքվում չեն ցանկանում հասկանալ,որ Հայաստանում չի կարող լինել մեկը,ով իրեն համարելով քաղաքական գործիչ,կարող է վաճառել Արցախը և շարունակում են բազմիցս ձախողված քաղաքական գիծն առաջ տանել...
Հ.Գ.ՀՀ ԱԳՆ-ի ներկայիս աշխատաոճը ավելի վատն է,քան նախկին նախարար Նալբանդյանի օրոք...Մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևոր տեղեկությունները կրկին շարունակում ենք իմանալ այլ աղբյուրներից...
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը