«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին

«Փաստ» թերթը գրում է. «Եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության մարտավարությունը պարզ է, նրանք խաղում են ակնհայտ ընդգծված երկու «հարձակվողներով»՝ կիրառելով հայաստանյան ընդդիմադիր ավանդույթի բոլոր կանոնները, եթե պարզ է ԲՀԿ–ի թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ ընդհանրապես կուսակցության մարտավարությունը, ապա «Իմ քայլի» դեպքում ոչինչ դեռ պարզ չէ: Պարզ է միայն այն, ինչ տեսնում ենք՝ բազմաթիվ լեզվական վրիպակներ, ոչ կոմպետենտություն, չհամակարգված թիմային աշխատանք: Բնականաբար, «Իմ քայլի» խմբակցության խնդիրն առավել բարդ է, եթե հաշվի առնենք նրանց թե՛ քանակը, թե՛ այն խառնիճաղանջ կազմը, որ նրանք ներկայացնում են: Բայց եթե իշխող ուժի ամենահրապարակային հատվածը՝ ԱԺ խմբակցությունը, հրապարակային քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսում է նման վրիպակներով, մտավախություն կա, որ մենք ոչ միայն շատ շուտով կսպառենք հեղափոխության հանդեպ հանրային դրական սպասելիքների պաշարը, այլեւ ոչ հեռավոր ապագայում կկանգնենք իշխանության դելեգիտիմացման հերթական մարտահրավերի առաջ: Իրավիճակը դեռեւս փրկում է Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությունը: Անհայտ է, սակայն, թե ինչքան կբավարարի այդ հեղինակությունը, կամ կբավարարի՞ արդյոք բոլորին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հեղափոխական փոփոխությունների ողջ պատասխանատվությունը իշխանությունն ու Փաշինյանը դնում են գործադիրի ուսերին: Այսինքն, ջանքերի, ռեսուրսների, այդ թվում՝ վարկանիշի ողջ ծավալը ուղղվելու է կառավարությանը, իսկ ԱԺ–ում մնալու է այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին: Մեծ հաշվով, անշուշտ, ԱԺ–ն շատ բան չի որոշում: ԱԺ–ի հանդեպ հասարակությունը նույնպես առանձնապես սպասումներով լցված չէ, ու իշխանության կոլեկտիվ պատասխանատվությունը հասարակական ընկալումներում անձնավորված է Փաշինյանի դեմքով: Սակայն կա մի անլուծելի խնդիր՝ ԱԺ նիստերը լուսաբանվում ու հեռարձակվում են ուղիղ եթերով: Ասել է թե, եթե ԱԺ–ում իշխանական խմբակցությունը շարունակելու է նույն վարքը դրսեւորել, եւ այդ ամենն էլ հեռարձակվելու է ուղիղ եթերով, դառնալու է ինֆորմացիոն հոսքի հիմնական թեման, ապա հեռու չէ այն պահը, երբ Փաշինյանի հեղինակությունը կսկսի չբավարարել «լեզվական վրիպակները» կոծկելու համար: Փաստացի ստացվում է, որ ԱԺ–ն ոչ միայն չի օգնում, այլ սկսում է խանգարել Փաշինյանին: Խորհրդարանական ընդդիմության արմատական թեւն՝ ի դեմս ԼՀԿ–ի կամ նախկին իշխանության հետ առնչվող տարբեր սուբյեկտների, ԱԺ–ից դուրս ակտիվորեն հետեւում են իշխանության խորհրդարանական բացթողումներին՝ կրկին ուղիղ եթերի ռեժիմով: Եվ չի փրկում նույնիսկ 70 տոկոսի հանգամանքը, որովհետեւ դրանք Փաշինյանի տոկոսներն են: Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ կորած է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կան նախատեսված գործիքակազմեր իրավիճակը շտկելու համար: Կա խմբակցության ղեկավարի, քարտուղարի հաստիք, կան հանձնաժողովի նախագահների հաստիքներ, շուտով կլինեն նաեւ հանձնաժողովային փորձագետներ: Սրանք կարեւորագույն գործիքներ են խմբակցության աշխատանքը համակարգելու համար: Սակայն խնդիրը մեծ հաշվով կրկին Փաշինյանի դաշտում է: Որպես թիմի ղեկավար՝ նա պետք է տա այն ուղենիշերը, որոնք իր խմբակցության բազմաքանակ կազմի շարքերում կմտցնեն կարգապահություն ու համակարգվածություն: Այլապես կարող  է ստացվել, որ այդ բազմաքանակ խմբակցությունը ոչ միայն Փաշինյանի հաշվին հայտնվեց խորհրդարանում, այլեւ շարունակում է նույն այդ խորհրդարանում «վրիպել» կրկին Փաշինյանի հաշվին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video) Ինչո՞ւ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել․ ԿԸՀ Ապօրինի կալանավորված Անդրանիկ Թևանյանի կոչը՝ կալանավայրից (video) Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան ...առաջնայինը անհայրենիք մանկուրտ լինելու կետն է Fars․ Իրանը և Օմանը համատեղ կկարգավորեն նավագնացությունը Պարսից ծոցում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը վերջնականապես մշակվել է Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ին Իրանի հարցում գործադրած ջանքերի համար Դուք իշխանություն չե՛ք, դուք ընտրողների մեծամասնության ձայնը չեք ստացել․ Կարապետյանի թիմակիցը՝ ՔՊ-ին (video) Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է Թրամփ. Նեթանյահուն ոչ մի անիծյալ ողջախոհություն չունի, ես դա ասել եմ նրան Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան Ինչպես կբաշխվեն Ազգային ժողովի մանդատները Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am