Եվրոպայի խոշոր քայլը՝ Կովկասում. Փաշինյանը պետք է շտապի

Ժամանակ թերթը գրում է. «Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի հա­մար նախատեսված փողի չա­փը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատե­սում են առաջիկա 11 տարիներին, այսինքն՝ մինչև 2030 թվականը, Արևելյան գործըն­կերության ԵՄ ծրագրի մաս­նակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի հա­մար նախատեսվում է 700 մի­լիոն եվրո, որն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը, մասնավորապես՝ 450 միլիոն եվրոն ուղղվելու է Արտաշատից-Ագարակ հատվածին, հույժ կարևոր և բարդ հատվածին: Փող է ուղղվելու նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման, նա­և Հայաստան-Վրաստան միջ­պետական ճանապարհների արդիականացման համար: Այս ենթակառուցվածքների կարևորության մասին խոսելը թերևս ավելորդ է, միևնույն ժամանակ, սակայն, այստեղ հատկանշական է ենթակառուցվածքային ուղղվածու­թյունը: Հնարավոր է արձանագրել, որ խոսքն, ըստ էության, Իրանից-Վրաստան՝ Հայաստանի տարածքով ենթակառուցվածքների արդիականացման եվրոպական ծրագրի կամ ԵՄ- ՀԲ համատեղ ծրագրի մասին է, ինչը ստանում է, իհարկե, բավականին ուշագրավ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտե­սական իմաստ:

Սա հուշում է եվրոպական քաղաքականու­թյան որոշակի ռազմավարության մասին, որտեղ առնվազն նշմարվում է Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորմանը միտված բովան­դակություն կամ նպատակադ­րում: Եվ սա, իհարկե, ներկա­յիս բարդ ու հակասական հա­մաշխարհային զարգացումնե­րի պարագայում Հայաստանի համար կարևոր և նշանակա­լի ուղղություն է, որն ընձեռում է ռեգիոնալ քաղաքականու­թյան հարցում ճկուն ու նախաձեռնող լինելու հնարավորու­թյուն: Այդ համատեքստում էլ ու­շագրավ է այն, որ վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն իսկ ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Այս առումով անկասկած է, որ հասունացած է իրանական ուղղությամբ շփումների ին­տենսիվացումը, և օրակար­գում պետք է ավելի ու ավելի արագ հասունացնել Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Եվ­րամիության և Համաշխար­հային բանկի այդ համատեղ նախաձեռնության մասին հայ­տարարությունը հատկապես առանձնահատուկ լույսի ներ­քո է այն հայտարարության ֆո­նին, որ արեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ Մոսկվան նախապատրաս­տում է Իրան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատի հերթական վեհաժողովի անցկացում: Այս ֆորմատը Հայաստանը, անշուշտ, չպետք է դիտարկի որպես, այսպես ասած, հակա­ռակորդ ֆորմատ, սակայն այ­դուհանդերձ հստակ է, որ Երևանը պետք է նաև փորձի ձևավորել ռեգիոնալ զուգահեռ ֆորմատներ և ներգրավել դրանցում թե´ Իրանին, թե´ Ռուսաստանին­»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video) Ինչո՞ւ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել․ ԿԸՀ Ապօրինի կալանավորված Անդրանիկ Թևանյանի կոչը՝ կալանավայրից (video) Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան ...առաջնայինը անհայրենիք մանկուրտ լինելու կետն է Fars․ Իրանը և Օմանը համատեղ կկարգավորեն նավագնացությունը Պարսից ծոցում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը վերջնականապես մշակվել է Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ին Իրանի հարցում գործադրած ջանքերի համար Դուք իշխանություն չե՛ք, դուք ընտրողների մեծամասնության ձայնը չեք ստացել․ Կարապետյանի թիմակիցը՝ ՔՊ-ին (video) Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է Թրամփ. Նեթանյահուն ոչ մի անիծյալ ողջախոհություն չունի, ես դա ասել եմ նրան Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան Ինչպես կբաշխվեն Ազգային ժողովի մանդատները Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am