Խորհրդարանական ռազբորկա՝ հանուն ինչի՞ ու ո՞ւմ

Ազգային ժողովում թեժ կրքեր բորբոքվեցին նիստի մեկնարկից շատ չանցած, երբ քննարկվում էր խորհրդարանի մշտական հանձնաժողովների հարցը, մասնավորապես, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթն էր: Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում քննադատեց դեսպաններին, մասնավորապես Անդրանիկ Մանուկյանի գործունեությունը, ով եղել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը: Անդրանիկ Մանուկյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է, նրա որդին ԲՀԿ պատգամավոր Դավիթ Մանուկյանն է: Արման Բաբաջանյանի ելույթից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, ով նախկինում երեք տարի աշխատել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը, ելույթ ունեցավ եւ պաշտպանեց նախկին «շեֆին»: Նա գովերգեց Մանուկյանին ու Արման Բաբաջանյանին մեղադրեց ադրբեջանական՝ հայկական ինֆորմացիոն դաշտ նետած թեզերի պրոպագանդայի մեջ, ապա հարցադրում արեց՝ ի՞նչն է Ձեզ ստիպում առհասարակ այս ամբիոնից նեոադրբեջանական թեզեր բերել: Նրա հարցադրմանը զուգահեռ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև լեզվակռիվ սկսվեց, ԲՀԿ-ից Հրանտ Մադաթյանը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ԼՀ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին, կռվին ցանկանում էր միջամտել Ծառուկյանի թիկնապահը՝ պատգամավոր Էդուարդ Բաբայանը, բայց պատգամավորները նրան հանգստացրին։ Երկու ընդդիմադիրները միմյանցից հաշիվները պահանջեցին արդեն նիստերի դահլիճից դուրս՝ արդեն հարցազրույցների տեսքով: Արման Բաբաջանյանը մրցակից ուժին թերեւս ավելի խոցելու նպատակով անգամ չխորշեց հայտարարել, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել: Իհարկե, սպասվում է, որ առաջիկա ժամանակներում Էդմոն Մարուքյանն ու իր թիմակիցները ստիպված են լինելու հերքել պարոն Բաբաջանյանի այս հայտարարությունը, որպեսզի ցրեն Մինասյանի հետ ունեցած կապի վերաբերյալ կասկածները, որը կարելի է ասել հիմնավոր ֆոն են ստանում Արման Բաբաջանյանի հայտարարությունից հետո, սակայն սա խնդրի մյուս կողմն է եւ փաստն այն է, որ նոր Հայաստանի արմատական հռչակված ընդդիմադիրների նույնիսկ ենթագիտակցության մեջ է նստած , որ պետք է դրվատեն պարոն Մինասյանին:Արման Աբովյանն էլ ասաց, որ ԼՀԿ Անդրանիկ Մանուկյանի արածի կեսն էլ չի արել: Նիստը վերսկսելուց հետո ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը եւ փորձեց հանդարտեցնել կրքելը՝ հորդորելով անձնական դաշտ չմտնել: «Սուբյեկտիվ պահ կար, պարզվեց, որ դեսպաններից մեկի անունը, որը տվեց պարոն Բաբաջանյանը, հարազատ մարդիկ ուներ ԲՀԿ ֆրակցիայում։ Բայց կարծում եմ, որ մենք մեր անձնական մոտեցումները պետք է մի կողմ դնենք, սա քաղաքական հարթակ է, բոլոր ելույթները քաղաքական են, պարոն Բաբաջանյանը որևէ անձնական խնդիր չունի որևէ դեսպանի հետ։ Խոսքը գնում էր վարված և ապագայում վարվելիք արտաքին քաղաքականության մասին»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին՝ անձամբ Մարուքյանը համակարծիք է գործընկերոջ հնչեցրած մտքերի հետ, Մարուքյանն ասաց, թե այն, ինչ հայտարարեց Արման Բաբաջանյանը, շրջանառվել է մամուլում․ «Եթե իրենք ասում են, որ դա սուտ է, կարող էին հերքել »։ Մարուքյանը կարծում է, որ այս խմորը շատ ջուր չի քաշի, հույս ունի, որ այսքանով բանավեճն ավարտվել է։ Հարկ է նշել, որ դահլիճում ծավալված բանավեճի ընթացքում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը միայն հանդարտության կոչեր էր անում, թեպետ կարող էր ընդհատել ԲՀԿ պատգամավորի ելույթը՝ պատճառաբանելով, որ շեֆի պաշտպանությունը խորհրդարանի օրակարգի հարցին չի առնչվում: Սակայն այստեղ առավել կարեւոր է երկու խմբակցությունների պայքարը, որը ակնհայտ է դարձել յոթերորդ գումարման խորհրդարանի աշխատանքները սկսելուն պես: Երկու կողմի ելույթներից ու հարցադրումներից պարզ է դառնում, որ խորհրդարանում փաստացի ընդդիմություն չկա, եթե կա էլ, ապա նրանք ընդդիմության են ընդդիմություն եւ պատեհ առիթը բաց չեն թողնում միմյանց խայթելու եւ ավելի ընդդիմադիր երեւալու համար: Անի Սահակյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am