Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյանը չի հասկանում հանձնաժողովների նախագահներին հարցախեղդ անելու իմաստը։
Հանձնաժողովի նախագահի թեկնածուի խոսքերով, կարևոր չէ, թե ինչ է մտածում այս կամ այն հարցի մասին հանձնաժողովի նախագահը, քանի որ բոլոր պատգամավորները միասին են լուծելու հարցերը. «Հանձնաժողովի նախագահը որոշակի հարցեր է կոնանակարգում ու համակարգում, ուրիշ բան չկա: Հիմա, որ դրել ենք մարդկանց քրքրում ենք բոլոր հնարավոր հարցերով, սրա իմաստը ո՞րն է: Այնպիսի տպավորություն է, որ մենք ուզում ենք այս 4 օրում Հայաստանի բոլոր ռազմավարական խնդիրները լուծել, այնինչ մենք ընդամենը հանձնաժողովի նախագահ ենք ընտրում»:
Ինչպես ասաց` առավել կարևոր է հասկանալ հարցերը, որը քննարկվելու են, քանի որ քաղաքացիները արագություն են պահանջում ու արդեն կարևոր չէ, թե ով որ կուսակցությունից է, պետք է միասին ու արագ աշխատել:
«Հիմա այս մարդկանց, որ դրել քրքրում ենք բոլոր հարցերի վերաբերյալ, սրա իմաստը ո՞րն ա»,- ասաց Կարապետյանը։ Վերջինս նաև պատգամավորներին խորհուրդ տվեց կարդալ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածը և տեսնել, որ հանձնաժողովի նախագահն ընդամենը կանոնակարգող գործառույթներ ունի։
Կարապետյանի խոսքերից հետո ծափեր հնչեցին նիստերի դահլիճում:
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը