Հիմնավոր ու անհիմն պնդումներ Անդրանիկ Մանուկյանի մասին ԱԺ-ում

Այսօր` հունվարի 16-ին, Ազգային ժողովի նիստում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախկին խորհրդական Արման Աբովյանը հանդես եկավ անհիմն հայտարարություններով։ ԲՀԿ-ն ներկայացնող Աբովյանը 2018թ․ օգոստոսին Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հեռացած Անդրանիկ Մանուկյանի խորհրդականն էր մոտ երեք տարի՝ սկսած 2015 թվականից։ ԱԺ այսօրվա նիստում Աբովյանի խոսքն ուղղված էր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Վերջինս Մանուկյանին ամբիոնից անվանել էր հատկապես կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձ, իսկ նրա նշանակումը որպես դեսպան՝ արատավոր և ամենախնդրահարույցը բոլոր դիվանագիտական նշանակումներից։ Աբովյանը, ըստ այդմ, պաշտպանեց Մանուկյանին և պնդեց, որ նա ծառայել է իր հայրենիքին։ Պատգամավորը նշեց, որ թույլ չի տա ապատեղեկատվություն տարածել երկրի համար իրենց կյանքը «զոհաբերած» մարդկանց մասին՝ նկատի ունենալով Մանուկյանին։ Աբովյանը նախկին դեսպանին գովաբանեց մասնավորապես այն բանի համար, որ նրա շնորհիվ Ուկրաինայի հայ համայնքը 2014 թվականի մայդանից՝ հեղափոխությունից հետո զանգվածային զոհեր չունեցավ՝ ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների։ Թե ի՞նչ զանգվածային զոհերի մասին է խոսում Աբովյանը՝ անհասկանալի է։ 2014 թվականից ի վեր Ուկրաինայում, իհարկե, առկա է ազգայնականության աճ, բայց դա չի բերել երկրում ապրող տասնյակ ազգերի վրա ճնշումների։ Եղել են հարձակումներ, օրինակ, գնչուների վրա, բայց դրանք չեն տարածվել այլ ազգությունների վրա և չեն կրել համատարած բնույթ։ 2017թ․-ին, օրինակ, ազգային և կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մոտ կեսը հրեաներին պատկանող գույքի վրա հարձակումներ են եղել։ Ըստ այդմ, ուղղակի անհեթեթ է Աբովյանի պնդումը, թե Ուկրաինայում բոլոր փոքրամասնություններն ունեցել են զանգվածային զոհեր, բացի հայ համայնքից։ Աբովյանը նաև մեղադրեց Բաբաջանյանին ԱԺ-ում ադրբեջանական թեզեր բարձրացնելու մեջ։ Իսկ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, որն այժմ ԲՀԿ պատգամավոր է, Բաբաջանյանին ռեպլիկ ուղղեց և դուրս եկավ ԱԺ դահլիճից։ Նշենք, սակայն, որ չնայած Աբովյանի հայտարարություններին, Մանուկյանի մասին Բաբաջանյանի հնչեցրած կարծիքը հիմնավորված է։ Մանուկյանը բազմաթիվ բիզնես շահեր ուներ իր՝ պետական պաշտոնյա եղած ժամանակ։ Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը Մանուկյանը մոտ երկու տարի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2001-2008 թվականներին՝ տրանսպորտի և կապի նախարար։ Մանուկյանի բիզնես շահերի մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված 2009թ․ փաստաթղթում գրել է հետևյալը․«Մանուկյանը ավանդաբար Քոչարյանի դաշնակից է եղել, բայց ներկայում ավելի շատ Սերժ Սարգսյանի շրջանակում է։ Մեր կոնտակտը նրան նկարագրում է որպես Հայաստանի ամենահարուստ մարդկանցից, որը միշտ իշխանության հետ է։ Մանուկյանն ունի մենաշնորհ ռուսական ավտոմեքենաների ներմուծման բիզնեսում։ Նա նաև հանդիսանում է Վիվասելի բաժնետեր և Մետրոպոլ հյուրանոցի և մի շարք փոքր այլ բիզնեսների սեփականատեր է։ Նրա որդիները վերահսկում են Ֆորդ, Նիսան և Ռենո ավտոմեքենաների ներմուծումը, որոնց բաժնեմասերը նրանք տրամադրել են Սերժ Սարգսյանին»։ Որպես դեսպան՝ Մանուկյանի գործունեությունը ևս եղել է վիճահարույց։ 2015թ․նոյեմբերին հայտնի դարձավ, որ դեսպան Մանուկյանը տեղափոխվել է Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության պետ Վիկտոր Սիվեցի կնոջ շքեղ առանձնատուն և այն դարձրել ՀՀ դեսպանատուն։ Սիվեցը, պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերը լինելով, ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում էր, և ենթադրվում է, որ նրա կնոջ առանձնատունը դեսպանատուն դարձնելով՝ Մանուկյանը Սիվեցին «ապաստան» էր տրամադրել, քանի որ դեսպանատունը անձեռնմխելի տարածք է համարվում։ Սկանդալից անմիջապես հետո Մանուկյանը լքել էր առանձնատունը՝ իջեցնելով ՀՀ դրոշը։ Բաբաջանյանը այլ պնդումներ ևս արեց Մանուկյանի մասին։ Մանուկյանը, ըստ պատգամավորի, ՀՀ դեսպանատան համարանիշներ է վաճառել կամ նվիրաբերել Ուկրաինայի հայ քրեական դեմքերին և Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովի հետ նկարների առք ու վաճառքով զբաղվել։ Այս տեղեկությունների մասին, սակայն, հրապարակված նյութեր չկան, իսկ Բաբաջանյանի խոսքով, իրեն այս տեղեկությունները փոխանցել են ուկրաինացի դիվանագետներ։ fip.am

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր 6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video) Ինչո՞ւ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել․ ԿԸՀ Ապօրինի կալանավորված Անդրանիկ Թևանյանի կոչը՝ կալանավայրից (video) Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան ...առաջնայինը անհայրենիք մանկուրտ լինելու կետն է Fars․ Իրանը և Օմանը համատեղ կկարգավորեն նավագնացությունը Պարսից ծոցում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը վերջնականապես մշակվել է Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ին Իրանի հարցում գործադրած ջանքերի համար Դուք իշխանություն չե՛ք, դուք ընտրողների մեծամասնության ձայնը չեք ստացել․ Կարապետյանի թիմակիցը՝ ՔՊ-ին (video) Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է Թրամփ. Նեթանյահուն ոչ մի անիծյալ ողջախոհություն չունի, ես դա ասել եմ նրան Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան Ինչպես կբաշխվեն Ազգային ժողովի մանդատները Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am