Կառավարությունը չի ցանկանում հապշտապ նախագիծ բերել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու կառավարությունը մինչ օրս ԱԺ չի ուղարկել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով՝ երբ նախագծի ամբողջական փաթեթը պատրաստ կլինի, կներկայացնեն խորհրդարանի քննարկմանը: «Բայց ԱԺ կանոնակարգով հստակ սահմանվում է, որ առաջին 5 հարցը պետք է ամենօրյա ռեժիմով քննարկվի, և խորհրդարանը դադար է վերցնում հինգերորդ հարցի, այսինքն՝ մշտական հանձնաժողովների հարցի քննարկումից հետո: Դրանից հետո խորհրդարանը կարող է դադար վերցնել, հետո անցնել մյուս երկու հարցերին՝ կառուցվածքի հնարավոր փոփոխության հարցին և կառավարության ծրագրին»,- պարզաբանեց նա։ Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց՝ չի կարծում, որ Կառավարությունը մտափոխվել է, քանի որ օպտիմալացման գաղափարը նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիմքում է եղել:
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը