«Տիկին Մակունց, մենք նրա համար ենք, որ դուք չկարողանաք վերահսկել...». Մարուքյանի կոշտ պատասպանը «Իմ քայլը» պատգամավորներին

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր արձագանքել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ մարդու իրավունքների վերաբերյալ այսօրվա ելույթին, որից հետո Մարուքյանի պատասխանը չուշացավ: «Ես չէի պատկերացնում, որ մարդու իրավունքների վերաբերյալ  իմ ելույթին կպատասխանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, հետո պատգամավորը, հետո Ազգային ժողովի փոխնախագահը՝ արտահերթ ելույթով, լավ պրծանք, որ այդքանով սահմանափակվեցինք։ Նախ՝ պետք է ասեմ, որ քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ արդեն, այլևս, ահագին ժամանակ է, ոնց բացատրեմ, երկար վախտ ա իշխանություն եք։ Հիմա, երբ Ալեն Սիմոնյանն ասում է, որ այդ մասին իրե՞նց ենք ասում, ապա պետք է ասեմ, որ այո՛ հենց ձեզ պետք է ասենք։ Ես հասկանում եմ, որ մարդիկ տարբեր ճանապարհներ են անցել՝ ընդդիմություն են եղել, լրագրող և ակտիվիստ են եղել իշխանություն են դարձել, բայց կարող է ամբողջական զգացողություն չունեն, որ իշխանություն են և պատասխանատվություն չեն կրում, երբ, օրինակ, մեկը փնթի գործ է քննել»,- ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը: Այնուհետև շարունակեց «Փոխանակ շնորհակալ լինեք, ասում եք՝ մի արեք: Ի՞նչ չանենք, չաշխատե՞նք, չբարձրաձայնե՞նք, միայն ձեզ գովա՞նք... Կամ, տիկին Մակունց, ասում եք՝ մենք մամուլին չենք վերահսկում, կներեք, դուք ի՞նչ լծակ ունեք լրատվամիջոցներին վերահսկելու, ավելին ասեմ, դուք չեք կարող վերահսկել: Մենք չենք վերահսկում, այսինքն՝ կարանք վերահսկենք, բայց չենք անում, լավություն ենք անում, հա՞... Տիկին Մակունց, մենք նրա համար ենք, որ դուք չկարողանաք վերահսկել...»,- շեշտեց Մարուքյանը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր 6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video) Ինչո՞ւ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել․ ԿԸՀ Ապօրինի կալանավորված Անդրանիկ Թևանյանի կոչը՝ կալանավայրից (video) Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան ...առաջնայինը անհայրենիք մանկուրտ լինելու կետն է Fars․ Իրանը և Օմանը համատեղ կկարգավորեն նավագնացությունը Պարսից ծոցում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը վերջնականապես մշակվել է Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ին Իրանի հարցում գործադրած ջանքերի համար Դուք իշխանություն չե՛ք, դուք ընտրողների մեծամասնության ձայնը չեք ստացել․ Կարապետյանի թիմակիցը՝ ՔՊ-ին (video) Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է Թրամփ. Նեթանյահուն ոչ մի անիծյալ ողջախոհություն չունի, ես դա ասել եմ նրան Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան Ինչպես կբաշխվեն Ազգային ժողովի մանդատները Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am