Եթե նախկինում զորակոչի ենթակա երիտասարդների նախնական բուժզննումն անցկացնում էին ՊՆ կառույցները՝ զինկոմիսարիատներին կից հանձնաժողովները, ապա ներկայում այդ լիազորությունը տրված է քաղաքացիական բուժհաստատություններին՝ պոլիկլինիկաներին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը։
Ինչպես տեղեկացրեց` դա արվում է կասկածներից խուսափելու համար:Մասնավորապես, եթե նախկինում Պաշտպանության նախարարությունն էր և՛ պատվիրատուն, և՛ ախտորոշում իրականացնողը, և կարող էր տպավորություն ստեղծվել, որ որոշ դեպքերում ՊՆ մասնագետները կարող են աչք փակել երիտասարդների հիվանդությունների վրա՝ նրանց զորակոչելու համար։
Այդպիսի կասկածներից խուսափելու համար հիմա այդ գործառույթը տրվել է Առողջապահության նախարարությունը, և զինակոչիկների նախնական ախտորոշումն իրականացնում են քաղաքացիական բուժհաստատությունները։
Օհանյանի խոսքով՝ սա դեռ պիլոտային ծրագիր է, որով զորակոչն առայժմ իրականացվել է միայն մեկ զինկոմիսարիատի մասշտաբով, սակայն սպասումների արդարացման դեպքում դա տարածվելու է ամբողջ համակարգի վրա։
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը