Պետական բյուջեի միջոցների հաշվին ամենախոշոր պայմանագրերը կնքվել են նույն ընկերությունների հետ.hetq.am

hetq.am-ը գրում է. Արդեն երրորդ տարին է՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ամենախոշոր պայմանագրերը կնքվում են «Ֆլեշ», «Էյէմփիջի գրուպ», «Արփա-Սևան» ընկերությունների հետ։ «Հետք»-ը 2017 թվականից սկսած դիտարկում է պետական մարմինների կողմից կնքված պայմանագրերը՝ արձանագրելով, որ 2016-2018 թվականներին ամենախոշոր պայմանագրեր կնքած ընկերություններում փոփոխություններ չեն կատարվել։ Մենք դիտարկել ենք մեկ գործարքով պետական բյուջեի միջոցների հաշվին կնքված խոշոր պայմանագրերը։ Ինչպես 2016, 2017 թվականներին, այդպես էլ նախորդ տարի պետական բյուջեի միջոցների հաշվին հինգ խոշոր պայմանագրերը կնքվել են «Ֆլեշ», «Էյէմփիջի գրուպ», «Արփա-Սևան» ընկերությունների հետ։ Այս ընկերության սեփականատերերը պատահական մարդիկ չեն, նրանց կանդրադառնանք նրանց ընկերությունների հետ կնքված պայմանագրերը ներկայացնելիս։ 2018 թվականի ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «Ֆլեշ» ընկերության հետ։ Այս ընկերությունը հանդիսանում է պետական մարմինների հետ ամենախոշոր պայմանագրեր կնքող տնտեսվարողը։ Այն կառավարությանն ու դրան առընթեր մարմիններին դիզելային վառելիք և բենզին մատակարարող հիմնական ընկերությունն է։ 2018-ի ամենախոշոր հինգ պայմանագրերից երկուսը «Ֆլեշ»-ի հետ է կնքվել, երկուսն էլ՝ պաշտպանության նախարարության կողմից։ Նախորդ տարվա մայիսին կնքված մի պայմանագրով ընկերությունը ՊՆ-ին մատակարարել է «Պրեմիում» և «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին, ամառային և ձմեռային դիզվառելիք։ Այս պայմանագիրը պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 4 միլիարդ 527 միլիոն դրամ։ Դրանից ամիսներ անց ՊՆ-ն «Ֆլեշ»-ից կրկին դիզելային վառելիք և «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին է գնել՝ ընկերությանը փոխանցելով 1 մլրդ 882 միլիոն դրամ։ Այսինքն՝ միայն այս երկու պայմանագրով «Ֆլեշ»-ը պետական բյուջեից ստացել է 6 միլիարդ 400 միլիոն դրամ կամ մոտ 13 միլիոն դոլար։ Նշենք, որ «Ֆլեշ» ընկերությունը 2016թ.-ին և 2017թ.-ին ևս պետական բյուջեից ամենաշատ գումար ստացած և խոշոր պայմանագիր կնքած ընկերությունն է․ 2016 թվականին կնքած ամենախոշոր միայն մեկ պայմանագրով ընկերությունը պետբյուջեից ստացել է 2 միլիարդ 342 միլիոն դրամ, իսկ 2017թ.-ին՝ 1 միլիարդ 864 միլիոն դրամ։ «Ֆլեշ» ընկերությունը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընկերոջը։ Հաջորդիվ, 2018 թվականից հինգ խոշոր գործարքներից երկուսը կնքվել է Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «Էյէմփիջի գրուպ» ընկերության հետ։ Գործարքները այս ընկերության հետ կնքել է պետական եկամուտների կոմիեն, որի համար «Էյէմփիջի գրուպ»-ը հանդիսանում է խոշոր մատակարար։ 2018-ին ՊԵԿ-ը միայն երկու պայմանագրով այս ընկերությանը փոխանցել է մոտ 4,8 միլիարդ դրամ։ 3 միլիարդ դրամ մի պայմանագրով ՊԵԿ-ը այս ընկերությունից ձեռք է բերել «Ալկոհոլային խմիչք» և «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշ։ Իսկ օգոստոսին «Էյէմփիջի գրուպ»-ի հետ կրկին նույն ծառայության մատուցման համար կնքվել է 1 միլիարդ 872 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր։ Դրանով ընկերությունը պարտավորվել է տպագրել 400 միլիոն հատ դրոշմապիտակ և 100 միլիոն հատ «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշ։ Նշենք, որ այս ընկերության հետ նախորդ երկու տարիներին՝ 2016-2017-ին ևս կնքվել է ամենախոշոր պայանագիրը․ վերջինս 2016 թվականին պետական բյուջեից ստացել է 1 միլիարդ 891 միլիոն դրամ, իսկ 2017-ին՝ 1 միլիարդ 411 միլիոն դրամ։ 2018-ի հինգերորդ խոշոր պայմանագիրը կնքվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ։ Այդ պայմանագրով ընկերությունը 1 միլիարդ 575 միլիոն դրամ է ստացել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից՝ Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Նույն աշխատանքների իրականացման համար այս ընկերությանը 2017 թվականին փոխանցվել էր 1 միլիարդ 873 միլիոն դրամ, որը այդ տարվա ամենախոշոր պայմանագիրն էր։ Լուսանկարում (ձախից աջ)՝ Բարսեղ Բեգլարյանը, Ալբերտ Թառոյանը, Հակոբ Հակոբյանը

դիտվել է 1724 անգամ
Լրահոս
Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր 6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video) Ինչո՞ւ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել․ ԿԸՀ Ապօրինի կալանավորված Անդրանիկ Թևանյանի կոչը՝ կալանավայրից (video) Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան ...առաջնայինը անհայրենիք մանկուրտ լինելու կետն է Fars․ Իրանը և Օմանը համատեղ կկարգավորեն նավագնացությունը Պարսից ծոցում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը վերջնականապես մշակվել է Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ին Իրանի հարցում գործադրած ջանքերի համար Դուք իշխանություն չե՛ք, դուք ընտրողների մեծամասնության ձայնը չեք ստացել․ Կարապետյանի թիմակիցը՝ ՔՊ-ին (video) Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է Թրամփ. Նեթանյահուն ոչ մի անիծյալ ողջախոհություն չունի, ես դա ասել եմ նրան Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան Ինչպես կբաշխվեն Ազգային ժողովի մանդատները Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am