ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ է պլանավորում Թուրքիայում և Ադրբեջանում
Habertürk-ը հաղորդում է,որ ԴԱԻՇ-ի մի խումբ ահաբեկիչներ, որոնք ներկայում գտնվում են Սիրիայի տարածքում, պլանավորում են հարձակումներ իրականացնել Թուրքիայում և Ադրբեջանում: ԴԱԻՇ-ի 5 զինված անձանց լուսանկարները, որոնց թվում է նաև Ռուսաստանի քաղաքացի Իսա Տուպոլովը , տարածվել են Թուրքիայի անվտանգության բոլոր կառույցներում,նրանցից մեկը՝ 35-ամյա Ռիդ ալ Աբդալլահ Ալգագանը, Նաբիլ Ֆադիլի մտերիմներից է, ով այս տարվա հունվարին ահաբեկչություն էր իրականացրել Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում: Մյուսը 32-ամյա Աբու Այման Ատ-Մագրիբինն է, ով ունի ամերիկյան անձնագիր: Չորրորդ մահապարտ ահաբեկիչն անչափահաս Ֆուրկան Ուրքմեզն է՝ ԴԱԻՇ-ի անդամ Մուհամմեդ Ուրքմեզի եղբայրը, ով սպանվել էր 2015թ. ամռանը: Հինգերորդ ահաբեկչի անունն է Հասան Հուսեյն Ուղուր:
