Խմորումներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս փոխնախարարի պարտականությունները կատարող Զառա Բաթոյանին: Շրջանառվող տեղեկությունից հատկապես խանդավառված են մեր երկրում սոցիալական ծառայություն մատուցող միջազգային կազմակերպությունները: Ավելին, իրենց հետ համագործակցող լրագրողներին կոչ են արել այս շրջանում չխանգարել վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միակ թեկնածուին՝ սոցցանցերում «չքլնգել», խիստ չքննադատել իրենց համախոհ Բաթոյանին, մինչեւ որ նշանակումն իրականություն դառնա: Նախարարության աշխատակազմի կուլիսային խոսակցություններից տեղեկանում ենք, որ այս լուրը քննարկվում էր դեռ տարեմուտի նախօրեին, եւ աշխատակազմն անսպասելիորեն ավելի լավ է ընդունել, քան մյուս փոխնախարար Արսեն Մանուկյանի հավանական նշանակման մասին մամուլում հրապարակված տեղեկությունները: Բանն այն է, որ նախկին նախարար Մանե Թանդիլյանի նշանակած առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը հասցրել է այս կարճ ժամանակահատվածում մի շարք ներքին կոնֆլիկտներ հրահրել: Նախարարի գործառույթներ իրականացնող պաշտոնակատարը լարված հարաբերությունների մեջ է վարչության պետերի ու ենթակա առանձին կառույցների, ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ, չկան անգամ կենդանի շփումներ: Նախարարի գործառույթ կատարելու երկու ամիսներին Մանուկյանը հասցրել է նույնիսկ դատական քաշքշուկում հայտնվել՝ աշխատակիցներից մեկի նկատմամբ ապօրինի հրաման արձակելու մեղադրանքով: Նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնակատարի կողմից թիրախավորված են հատկապես աշխատակազմի հնաբնակները, ովքեր լավ են հիշում, թե ինչպես տարիներ առաջ Արսեն Մանուկյանից ազատվելու համար նախարարությունը հարկադրված է եղել կառուցվածքային փոփոխության գնալ՝ լուծարել է իրավաբանական բաժինը եւ որոշ ժամանակ անց վերականգնել կրկին՝ առանց այս մասնագետի: Կշարունակի՞ արդյոք նույն Արսեն Մանուկյանը պաշտոնավարել՝ որպես փոխնախարար նաեւ Զառա Բաթոյանի նախարար նշանակումից հետո, ժամանակը ցույց կտա: Նախարարության ներսում ինքնակազմակերպվում են, որպեսզի դա թույլ չտան, ասում են՝ մտադիր էինք միտինգ անել, որ նախարար չգա, իսկ որպես փոխնախարար՝ Բաթոյանն ինքն էլ գիտի, թե ինչ դժվարությամբ են ներսում վարչության պետերն այդ մարդու հետ սառը պատերազմով ժամանակ ձգում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ի՞նչու էր Հաջիևը հասել Դիլիջան և ի՞նչ են պայմանավորվել. Նաիրա Զոհրաբյան (video) Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանից պարզաբանում խայտառակ արտահոսքի վերաբերյալ Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «Այ թափթփու՛կ», 300 տարվա շուկան, որ փակում ես, հասկանու՞մ եք՝ ինչ աղետ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Երկուսն էլ երկրի նվաստացում են՝ ԱԽՔ-ի հանդիպումն էլ, Քոչարյանի ելքի արգելքն էլ Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ Ինչ եղանակ է սպասվում Հինգ տարի չենք ձգելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր 6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am