Սոնան արժանացել է Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն իր արտասվելու դրվագո՞վ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանին երեկ հարցրինք՝ վստա՞հ է, որ, ինչպես ինքն է պնդում, «երկու շարժման համահեղինակ» լինելու շնորհիվ են իրեն ընդգրկել պատգամավորական ցուցակում, քանի որ տեղեկություններ կային, որ Սոնան արժանացել է Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն իր արտասվելու դրվագով։ Սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում, հանդիպումներից մեկի ժամանակ, նա արտասվել է, երբ Փաշինյանը հարթակից արտասանում էր Համո Սահյանի «Հայաստան ասելիս»-ը։ Երիտասարդ պատգամավորը կարծես չուներ հարցի պատասխանը եւ հորդորեց այն ստանալ մարդկանցից, որոնք իրեն ընտրել են, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար կազմից։ Ինքը կարող է ենթադրել, թե ինչու են, ասենք, այդ երկու՝ «Մերժիր Սերժին» եւ «Չեք անցկացնի» շարժումների համահեղինակներից հենց իրեն ընտրել․ «Միգուցե իմ արժանիքների համար են ընտրել, միգուցե՝ ստացած կրթության»։ Ինքն անձամբ չի լսել, որ իրեն ընտրել են հուզվելու համար, ավելին՝ ասում է, որ շատերն են այդ օրը հուզվել ու արտասվել։ Բայց ամենաշատը Դուք էիք։ «Երեւի ամենաշատը ես էի արտասվում, բայց չեմ կարծում, որ դա իմ կյանքի ամենամեծ դրվագներից մեկն է, եւ ես կարծում եմ, որ ուշադրության եմ արժանացել շատ ավելի կարեւոր արժանիքների համար»,- ասաց Սոնա Ղազարյանը, սակայն այդպես էլ չթվարկեց այդ արժանիքներից գեթ մեկը։ Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am