«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ այս անգամ անցկացվում է Արցախում, ընթանում է բավական թեժ մթնոլորտում: Բանն այն է, որ 1999թ. ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում չկարողացավ հայտնվել խորհրդարանում, եւ Սփյուռքի կառույցները հիմա դժգոհ են հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներից: Թերեւս սա էր նաեւ պատճառը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը, բայց մյուս կողմից` նա փորձելու է պահպանել ազդեցությունը՝ կուսակցության ղեկավարումն իրականացնելով ստվերում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ ՀՅԴ ժողովը Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արեւմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թեւի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետեւ չեն ցանկացել կուսակցությունում գերիշխող դառնան պրոարեւմտյան տրամադրությունները: Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ պարսկահայ թեւը, լիբանանյան թեւը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Արմեն Ռուստամյանի կողմը: Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը