«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա հունվարի 10-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ 2018 թ. ընթացքում արդյունավետ կառավարման եւ ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունքում ունեցել են 404 միլիոն դրամի տնտեսում: Ավելին` նա ասել էր, թե վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, որը պահեստավորվել է 2019 թ. համար: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այդ տնտեսումների մասին ԱԺ նախկին ղեկավարությունը հայտարարել է ստիպված: Մինչ այդ Աժ տնտեսումները որեւէ տեղ ամրագրված չեն եղել եւ փաստաթղթերով չեն երեւացել: Նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ-ում զգուշացել են, հասկացել են՝ անհնարին է այդ ամենը «տակով անել», ու ստիպված հայտարարել են տնտեսումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Բաբայանին, որն էլ ասաց. «Տնտեսումների հետ կապված կանոնակարգումները դեռ 2017 թվականի սկզբից ենք իրականացրել: Դեռ 2017-ին մեր աշխատանքները այնպես ենք կազմակերպել, որը 2018-ի համար պիտի լուրջ տնտեսումներ ապահովեր: Այդ ճանապարհով էլ հասել ենք տնտեսումների»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը