ՊԵԿ-ի 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:«Դեռևս հոկտեմբերի վերջին տեսչական գործունեություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թիվը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում: Աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցման ժամկետի ավարտը նախատեսված է եղել դեկտեմբերի 22-ին, սակայն այն հետաձգվել ու իրականացվել է Ամանորից հետո»,-ասաց նա:
Նա նշեց, որ կրճատումները կառուցվածքային փոփոխությունների արդյունք են:
«Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել է կոլեգիալ որոշում, և ավելի քան 2 ամսվա ընթացքում գնահատվել են այդ աշխատակիցների կարողությունները: Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի և լավագույնի միջև: Չի կարելի ասել, որ այդ 128 աշխատակիցներն արժանի էին կրճատման, ուղղակի մենք ստիպված նման քայլի ենք գնացել` կապված գործառույթների վերակազմակերպման հետ և կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում»,- հավելեց Անանյանը:
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը