ՊԵԿ նախագահը մեքենաների մաքսազերծման շուրջ «թյուրիմացության» մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը` նշելով, որ 2018 թվականին հարկ վճարողներից ՊԵԿ-ը գանձել է 1,068 մլրդ, ինչը 2017 թ. համեմատ 22,1%-ով ավել է։ «2018թ.-ը միակ տարին է, որտեղ զուտ եկամուտներն են հաշվառված։ Մենք արձանագրել ենք հարկային եկամուտների բարենպաստ ցուցանիշ։ Մենք տարեսկզբին ունեցել ենք 132,7 միլիարդ պարտք, որը տարեվերջին հասցրել ենք 21,5 միլիարդի»,- նշեց Անանյանը։ ՊԵԿ նախագահը, անդրադառնալով մեքենաների մաքսազերծման շուրջ «թյուրիմացությանը», մանրամասնեց ինվոյսով գործընթացի կարևորությունն ու 2019թ. շրջանառության մեջ դրված մաքսազերծման նոր համակարգին, որի նպատակը անարժանահավատ գործունեության վերահսկումն ու վերացումն է, իսկ ինվոյսի գործառույթը նույնն է. եթե ներկրվող մեքենայի գինը սահմանված չափից ավելի ցածր է, հատուկ զննում է անցնում, և եթե ամեն ինչ նորմալ է լինում՝ գործարքն ինվոյսով է կատարվում։