Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները.Հրանտ Մարգարյան

«Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը: Ակնհայտ է, որ ազգային կառույցները համարվում են անընդունելի եւ ուղղակի կամ անուղղակի միջոցներով, հակառակ հրապարակավ հնչեցրածհավաստիացումների, դառնում են թիրախ, որոնց շուրջ փորձում են բացասական մթնոլորտ ստեղծել, վարկաբեկել կամ պառակտել։ Այդ թիրախների շարքում են հայկական բանակը, հայկական ազգային եկեղեցին, հայկական ազգային կուսակցությունները, կազմակերպված Սփյուռքը, ազգային արժեհամակարգը։ Այս ամենը նկատի ունենալով, կարելի է փաստել, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը: Բայց սա դեռ ամենավտանգավորը չէ: Անփորձությամբ, սխալ կառավարմամբ եւ անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից: Ավելի վտանգավոր են այն միտումները, որոնք երեւակվում են ազգային խնդիրներին վերաբերող նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ: Այդ միտումները, եթե ընդամենը սխալմունքի հետեւանք են՝ դարձյալ վտանգավոր են, բայց եթե ծրագիր են՝ ապա կարող են կործանարար լինել, եւ այլեւս խոսք չի կարող գնալ երկիրը մի քանի տարով իր զարգացումից հետ գցելու մասին, այլ խոսք կարող է գնալ երկիրը կորցնելու մասին: Ուստի այս պայմաններում մեզ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել ներքին վտանգներին դիմակայելու համար: Լինելով կառավարությունից եւ խորհրդարանից դուրս՝ շարունակել լինել ժողովրդի կողքին՝ անընդհատ եւ ամենուրեք եւ ժողովրդի հետ միասին չթողնել, որ մինչեւ հաջորդ ընտրություններ կառավարությունը եւ խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն, իսկ հաջորդ ընտրություններին արդեն տուն ուղարկել այս իշխանություններին եւ ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը։ Մինչեւ հաջորդ ընտրություններ Հայաստանը պետք է ապրի, ուրեմն՝ Մեր երկրի անվտանգության ապահովման եւ Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հետ որեւէ այլընտրանք չունի։ Չզիջելով զարգանալու եւ առաջադիմելու նախապայմանը խաղաղության արտաքին ու ներքին կռվանների ամրապնդումն է, երկրի արտաքին հավասարակշռության շուտափույթ վերականգման եւ նրա դիմադրողականությունը ապահվող կառույցների հզորացումը։ Օրվա մարտահրավերները խորապես գիտակցելուց հետո անհրաժեշտ է վերադիրքավորվել արդյունավետ պայքարի համար»,- Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video) «Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո» Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am