Թուլացվում է Հայկական բանակը. չորս գեներալ-գնդապետներից երեքի դեմ գործ է հարուցվել

Հեղափոխությունները աշխարհի որ երկրում էլ լինեն, բերում են անկայունություն և խժդժություններ: Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած անձինք գրեթե բոլոր դեպքերում հեռացել են իրենց իսկ հայտարարած սկզբունքներից, և դառնում են այն, ինչի դեմ պայքարում էին: Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած գործիչները իրենց իշխանության ամրապնդման և երկար տարիներ իշխանության ղեկը իրենց ձեռքում պահելու համար չեզոքացնում են բոլոր այն գործիչներին, որոնք կարող են խառնել իրենց խաղաքարտերը: Հեղափոխական ճանապարհով անցած բոլոր երկրներում առաջին հերթին թիրախավորվում են  բարձրաստիճան զինվորականները: Այդպես եղավ 1930-ականներին ԽՍՀՄ-ում, երբ իրեն ժողովուրդների հայր համարող Իոսիֆ Ստալինը ցանկանում էր ամրապնդել իր իշխանությունը: Նա աքսորավայրերով, գնդակահարություններով չեզոքացրեց բարձրաստիճան զինվորականներից ակնալվող սպառնալիքը: Ստալինը գլխատեց ամբողջ ռուսական բանակը և գրեթե անլուծելի խնդրի առաջ կանգնեց, երբ նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Պատերազմի առաջին տարիներին ԽՍՀՄ պարտության կարևոր պատճառներցի մեկը հենց բարձրաստիճան զինվորականներին բանակի շարքերից հեռացնելն էր: Ստալինը սա հասկացավ և շատ գեներալների վերադարձրեց աքսորից: Գրեթե նույն իրավիճակն էր ստեղծվել Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: Հեղափոխության առաջնորդ Խոմենին գլխատեց իրանական բանակի վերնախավը: Բարձրաստիճան և պրոֆեսիոնալ զինվորականների բացակայության պատճառով Իրանը գրեթե տանուլ էր տալիս Իրանիրաքյան պատերազմը: Եվ ահա, մեր օրեր, Հայաստան: Հեղափոխական ճանապարհով իշխանության է գալիս Նիկոլ Փաշինյանը ու անցնում Ստալինի ու Խոմենիի տրորած ճանապարհով՝ չունենալով նրանց երկրների լայն հնարավորությունները: Եթե Ստալինն ու Խոմենին կարող էին որոշ տարածքներ և բնակչություն կորցնել ու պահպանել իրենց պետականությունը, ապա Հայաստանը չունի դրա հնարավորությունը։ Փաշինյանը, իշխանության գալուն պես, փորձում է չեզոքացնել Հայկական բանակի բարձրաստիճան զինվորականներին: Հայաստանում կա  չորս գեներալ-գնդապետ, ովքեր անցել են Արցախի պատերազմի բովով, բարձրագույն զինվորական կրթություն  ստացած ռազմական գործիչներ են: Նրանք են Միքայել Հարությունյանը (1994-2007 թթ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2007-2008 թթ պաշտպանության նախարար), Սեյրան Օհանյանը (2007-2008 թթ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2008-2016 թթ ՀՀ պաշտպանության նախարար), Յուրի Խաչատուրովը (2008-2016 թթ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ) և Մովսես Հակոբյանը: Փաշինյանի իշխանության գալուց հետո չորս գեներալ-գնդապետներից երեքի նկատմամբ գործեր են հարուցվել, և նրանք ամեն պահի կարող են հայտնվել ճաղերի հետևում:  Ճաղերի հետևում կարող է հայտնվել նաև Մովսես Հակոբյանը, քանի որ ժամանակին Փաշինյանը հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի 1-ին զորք է բերվել Արցախից, իսկ ՊԲ հրամանատարը այդ տարիներին հենց Մովսես Հակոբյանն էր: Հայաստանը պատերազմող երկիր է, և Փաշինյանը պարզապես իրավուքն չունի «գլխատել» հայկական զինվորականությանը, եթե իհարկե իր նպատակը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն է: Ի վերջո, նա պետք է սթափվի և չփորձի քինախնդրությամբ մոտենալ նման հարցերի: politik.am Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am