Մոլորյալներն ու ՀՀԿ-ի հետապնդող ստվերը

7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը ընթանում է ուշագրավ դրվագներով: Հիմնականում փողոցային պայքարում թրծված երիտասարդներից ձեւավորված խմբակցության նորաթուխ պատգամավորները որքան հմուտ էին փողոց փակելու, հու-հու վանկարկելու եւ ասֆալտներին պառկելու հարցում, այնքան վախվորած օրենսդիր մարմնում: Նրանցից շատերը մոլորվում են ԱԺ շենքում, ավելի ճարպիկները դիմում լրագրողների ու ստաժավորների օգնությանը, նորերն այնքան անտեղյակ են, որ նիստերի ընթացքում թեեւ կարող են ազատ ելումուտ անել դահլիճ, բայց մնում են մինչեւ ընդմիջում եւ ընդմիջման ժամին խորը հոգոց հանելով դուրս պրծնում դահլիճից: Նկատենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի ցուցանակները դեռեւս կախված է նրանց նախկին աշխատասենյակների վրա ու կարծես հետապնդում էր նոր իշխանություններին՝ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Բեգլարյանի, Տաճատ Վարդապետյանի, ինչպես նաեւ ՀՅԴ-ական պատգամավորների: Նիստը ուշագրավ է նաեւ այն առումով, որ ներկայացել է Գագիկ Ծառուկյանը: Ինպես նախորդ գումարման խորհրդարանում, այնպես էլ այս, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը՝ 74-ամյա Կնյազ Հասանովը։ Նա անկուսակցական է, խորհրդարանում ներկայացնում է քրդական համայնքը, պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքից, ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ պարոն Հասանովն ավելի վարժ էր վարում: Առաջին նիստին մասնակցում էին նաև նախագահ Արմեն Սարգսյանը , կառավարության անդամները: ԱԺ առաջին նիստը մեկնարկեց հետևյալ օրակարգով՝ ) հաշվիչ հանձնախմբի ստեղծում. 2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն. 3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ. 4) մշտական հանձնաժողովների ստեղծում. 5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ. 6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: Ժամը 15.00-ի դրությամբ խորհրդարանը հասցրել է նշված հարցերից դեռեւս երկուսին անդրադառնալ: 131 ձայնով գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Մինչ այդ նա ելույթ ունեցավ, ապա պատասխանեց ընդդիմադիր գործընկերների հարցերին: Արարատ Միրզոյանը իր ելույթն սկսեց սեպագիր արձանագրություններից ու էպոսից հատված մեջբերելով. «Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց… Դառնամ, զօղորմին տամ, Սանասարին, Բաղդասարին. Դառնամ, զօղորմի՛ն տամ Ջոջ Մհերին. Դառնամ, զօղորմի՛ն տամ թառլան Դավթին, Դառնամ, զօղորմի՛ն տամ Փոքր Մհերին, Դառնամ, զօղորմի՛ն տամ Սասնա տան մեծին ու պստիկին…»: Արարատ Միրզոյանը խոսեց թավշյա հեղափոխության արժեքների մասին, ասաց, որ հեղափոխությունից հետո ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս իր առաջնային առաքելությունն է համարել հնարավորն ու անհնարինն անել, որ պետական կառավարման մեքենան սահուն անցում ունենա ու ավելի արդյունավետ աշխատի. «Այժմ ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերների հաղթահարմանը»: Ապա խոստացավ խորհրդարանը դարձնել ավելի նախաձեռնող, չդառնալ կառավարության օրենքների դակիչ մարմին, հավասարություն հաստատել նույնիսկ պատգամավորների աշխատասենյակների հարցում, որպեսզի մեկը չունենա երեք սենյականոց աշխատասենյակ, մյուսը մի փոքրիկ տարածք: Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am