Ալիևի կապրիզը՝ երկու օրից կայանալիք հանդիպումից առաջ

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ, այսօր հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը: Այս հանդիպման կազմակերպման մասին անցյալ վերջից եղել են տեղեկություններ, որ նման նախաձեռնություն կա: Այս հանդիպումն էլ իր հերթին, անկասկած կծառայի՝ Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման համար: Ու բոլորիվին էլ պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն 2019-ը, կարծես, հայտարարել է Բաքվի պահանջատիրության տարի: Փաշինյանի հետ բանակցություններից առաջ Ալիևը խորամանկորեն ջնջեց 2016-ից հետո հայկական կողմի կոշտ դիրքորոշումները՝ մի շարք հարցերում, այժմ Բաքուն Հայաստանին ներկայացնում է պահանջներ, որոնք 2016-ի ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը հրապարակային արհամարհում էր: Պատկերը հիմա փոխվել է: Ալիևը նոր «էջ» է բացում ղարաբաղյան բանակցություններում այնպիսի տոնայնությամբ՝ կարծես Հայաստանն է 2016-ին հարձակվել Ադրբեջանի վրա ու պատերազմել սանձազերծել: Ահա մի քանի օրից կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից Բաքուն անցնում է նոր պահանջի ներկայացման, կարծես, արդեն կողմերը համաձայնեցնել են բանակցության բոլոր կետերը ու մնացել է հասարակություններին խաղաղության նախապատրաստելը: «Պաշտոնական Երևանը պետք է անի ամեն ինչ՝ Հայաստանի քաղաքացիներին հարևան պետությունների հետ խաղաղությանը նախապատրաստելու համար», - Թուրքիայի անգլալեզու պետական TRT World հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացը կարող է մեկնարկել միայն հայկական կողմի զիջումներից հետո: «Նախևառաջ, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, իսկ ադրբեջանցի ներքին տեղահանվածները պետք է վերադառնան հարազատ օջախներ: Այդ դեպքում արդեն քայլեր կձեռնարկվեն վստահության, լիարժեք տարածաշրջանային համագործակցության և ազգամիջյան հաշտեցման վերականգնման ուղղությամբ», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան: Բանակցություններ՝ «գրավյալ տարածքների վերադարձից» հետո: Ահա Հայաստանում իշխանափոխության «պտուղները»: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am