Իրավիճակը մտահոգիչ է. H1N1 վիրուսի ակտիվացմանը զուգահեռ ՀՀ իշխանությունները տարօրինակ հանգիստ են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների, նաեւ թոքաբորբով հիվանդացությունների մակարդակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ընդ որում, հիվանդացության մակարդակը մեծ է հատկապես երեխաների շրջանում: Հայաստանում անգամ H1N1 վիրուսից՝ խոզի գրիպից, մահացության երկու դեպք է գրանցվել: Ճիշտ է, երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեց մեղմել իրավիճակը` տեղեկացնելով, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների վարակի ակտիվացմանը, իրավիճակը սկսել է կայունանալ, արդեն հիվանդացության անկում է գրանցվում, սակայն հիվանդանոցներում տիրող իրավիճակը միանգամայն հակառակ տպավորությունն է թողնում: Հատկապես մանկական հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված. սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբով հիվանդացած երեխաների թիվն այնքան շատ է, որ բժիշկները նրանց ստիպված տեղավորել են այլ բաժանմունքներում: Չի բացառվում` ստեղծված իրավիճակի հետեւանքով առաջիկա օրերին հրահանգվի դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները մոտ 10 օրով դադարեցնելու մասին: Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ համաճարակաբանական ցուցման դեպքում նախարարությունը հանդես կգա անհրաժեշտ առաջարկությամբ: Ըստ մեր աղբյուրների` առանց նախարարության առաջարկի շատ ծնողներ այս օրերին խուսափում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկելուց` վախենալով հիվանդանալուց: Փոխարենը տարօրինակ հանգիստ են ՀՀ իշխանությունները: Բանն այն է, որ հարեւան Վրաստանում հունվարի 14-ի դրությամբ H1N1 վիրուսից մահացել է 16 քաղաքացի: Խոզի գրիպի տարածումը կանխելու համար Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը փակվել է, սակայն ՀՀ իշխանությունների մոտ կարծես թե Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը չի քննարկվում: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Վախենում են, որ հանրությունը կհասկանա՝ ինչ է կատարվում․Դավիթ Ղազինյան (video) ՇՏԱՊ. Հաջիևը եկել է նոր տարածքների հետևից. Հայաստանը ներսից սկսում են «լափել». Համբիկ Սասունյան (video) Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video) «Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո» Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am