ԵՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է.Նազարբաև
РИА Новости-ն փոխանցում է,որ Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական նախագիծ է, ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին խոսք լինել չի կարող, հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը,ով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, Նազարբաևը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հասարակական և քաղաքական գործիչների հետ: Նա նշել է, որ ԵՏՄ-ն տնտեսական միություն է` ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ միասնական կանոններով: «Կցանկանայի ընդգծել, որ ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին խոսք լինել չի կարող: Պետք է վերացնել այդ «սառը պատերազմի» կարծրատիպերը: Նրանք խանգարում են մեզ նայել ապագային: ԵՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է»,- ասել է Նազարբաևը։
