«Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է պրոֆեսիոնալիզմի Նիկոլի չափանիշը». Նարինե Մկրտչյան

ամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այսօր ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Թրամփին: Անկեղծ ասած, Ներսիսյանի ազգանունն ինձ ոչինչ չէր հուշի, եթե պատահաբար չտեսնեի նրա լուսանկարը Թրամփի հետ: Հիշեցի անցյալ-գնացյալ մի պատմություն այդ մարդու հետ կապված: Շատ տարիներ առաջ Մեծ Բրիտանայի դեսպանատունն ինձ հրավիրեց մասնակցել լրագրողական մի մրցույթի, որը նախատեսում էր երկշաբաթյա վերապատրաստում և հանդիպումների շարք Լոնդոնում: Մրցույթի երկու փուլերն անցա, հասա վերջին՝ հարցազրույցի փուլին, որին որպես հարցազրույց անցկացնող հանձնաժողովի ՛՛դրսից անդամ՛՛ ընդգրկված էր նաև Վարուժան Ներսիսյանը, որն այդ ժամանակ կա՛մ ԱԳՆ-ում էր աշխատում, կամ ԱԺ-ում: Ինչևէ: Թեպետ մրցույթի մյուս մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվել էր հայերենով, ինձ հետ Ներսիսյանը սկսեց խոսել անգլերենով: Հանձնաժողովի մյուս անդամները 2-3 հարց տվեցին, իսկ Ներսիսյանը, հոնքերը կիտած, խիստ նայելով իմ կողմը, սկսեց հարցեր տալ քաղաքականությունից և վերջում հարցրեց՝ ՛՛Դուք քաղաքականությա՞մբ եք զբաղվում՛՛: Թեպետ դա ավելի շատ մեղադրանքի պես հնչեց, քան հարցի, բայց պատասխանս մոտավորապես հետևյալն էր՝ ես քաղաքական լրագրող եմ և իմ հոդվածների գնահատականները կարող են նաև քաղաքական բնույթ կրել: Մրցույթը չանցա, մերժման հիմնավորումն այս էր՝ բարձր որակավորման պատճառով վերապատրաստման կարիք չունեմ: Վարուժան Ներսիսյանը դեմ էր քվեարկել իմ թեկնածությանը՝ պնդելով, որ ես քաղաքականությամբ եմ զբաղվում: Նա ինձ անձամբ չէր ճանաչում, քվեարկելիս աձնական մոտիվներով չէ, որ առաջնորդվել էր. ակնհայտ էր, որ հանձնարարություն էր կատարում: Այդ մարդուն և նրա դեմքը ես կմոռանայի, եթե տարբեր միջոցառումների ժամանակ չտեսնեի ինձ ուղղված նրա ծակող հայացքը: Ես միշտ մտածել եմ, որ ոչ այնքան իշխանությունը, որքան ՀՀ իշխանության մեջ ներդրված ռուսական ազդեցության և ԿԳԲ-ի գործակալներն են, որ տարիներ շարունակ պայքարել են իմ և իմ նմանների դեմ: Եվ հիմա, երբ Նիկոլը հայտարարել է, թե դեսպանների պաշտոնում նշանակելու է միայն պրոֆեսիոնալ դիվանագետների, ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է պրոֆեսիոնալիզմի Նիկոլի չափանիշը՝ Հայաստանի շահերի՞ն ծառայելը, թե՞ տարիներ շարունակ այլ երկրների հատուկ ծառայություններին, որոնք վերահսկողության տակ են պահում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը: Հայաստանի ձախողման պատճառներից մեկը նաև դա է: Վարուժան Ներսիսյանին գործուղում եք ԱՄՆ, որ ի՞նչ անեք: Ո՞վ է, ի վերջո, ուղղորդում ՀՀ արտաքին հարաբերությունները:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Հաջիևը եկել է նոր տարածքների հետևից. Հայաստանը ներսից սկսում են «լափել». Համբիկ Սասունյան (video) Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video) «Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո» Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am