Հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Նվեր Դալլաքյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի LM 611 ML համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Ուսանողական 2 հասցեի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արայիկ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ն. Դալլաքյանն աշխատում է «Վանաձոր Քիմպրոմ» -ում՝ որպես հերթափոխի պետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը