Որ ուժից է դավաճանը

Ավարտվեց Ազգային ժողովի փոխնախագահների ընտրությունը, որոնց արդյունքները ուշագրավ են: Այսպիսով՝ Իմ Քայլը դաշինքից առաջադրված երկու թեկնածուներն էլ՝ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը ընտրվել են , սակայն առաջինի օգտին քվեարկել է 124 եւ 3 դեմ պատգամավոր, իսկ Ալեն Սիմոնյանի օգտին 109 եւ 20 դեմ քվե է գրանցվել:Անշուշտ, չի կարելի պնդել, որ Ալեն Սիմոնյանը կամ Լենա Նազարյանը դեմ ձայները ստացել են ընդդիմադիր գործընկերներից, արդեն ակնհայտ է, որ իշխող ուժում թեւեր են ձեւավորվել ու մեծ է հավանականությունը, որ այս քվեարկության պատկերը նրանց փոխհարաբերության արտացոլումն է: ԱԺ ղեկավարների հարցում, անշուշտ, գլխավոր ընտրիգը թաքնված էր երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահի առաջադրման եւ ընտրության մեջ։ Այստեղ երեկվանից կենաց-մահու պայքար էր ընթանում ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» միջեւ։ Նրանք իշխանությանը մի կողմ թողած ընկել էին իրար ջանին եւ փորձում էին ապացուցել, որ հենց իրենք են ընդդիմություն ու հենց իրենց թեկնածուն պետք է դառնա ԱԺ այն ընդդիմադիր փոխնախագահը, որի մասին սահմանում է Սահմանադրությունը: ԲՀԿ-ն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի։ «Իմ քայլը» որոշում ուներ միասնաբար աջակցել ԲՀԿ թեկնածուին, քանի որ իրենց տրամաբանությամբ ու բացատրությամբ մեծությամբ երկրորդ ուժն է եւ ժողովուրդն արդեն իսկ կատարել է այդ ընտրությունը։ Թանդիլյանն ու նրա կողմնակիցներն իրենց ելույթներում փորձեցին ապացուցել, որ իրենք են այս խորհրդարանի իրական եւ ուժեղ ընդդիմությունը, եւ որ պետք է իրենց թեկնածուն ընտրվի ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ն էլ Թանդիլյանին հիշեցրեց նրա սկզբունքների եւ դիրքորոշումների փոփոխականության մասին։ Ինչեւէ, երկարատեւ այս առճակատումը մեծ հաշվով արդյունք չտվեց: ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնում, ըստ քվեարկության արդյունքների, ընտրվել է ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, որին կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Սակայն ուշագրավ է, որ Մանե Թանդիլյանին կողմ է քվեարկել 19 թեկնածու, Լուսավոր Հայաստանը խորհրդարանում ունի 18 պատգամավոր, հետեւաբար Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած մեկ պատգամավորը կամ ԲՀԿ-ից է, կամ Իմ Քայլը դաշինքից: Քվեարկույթյունից հետո այս ուժերում որս է սկսվել, փորձում են պարզել՝ ով է դավաճանը: Նկատենք, որ ԱԺ ղեկավար կազմի ընտրությունը կաթվածահար է արել ԱԺ նիստերը, կամ նոր իշխանությունները այն հարմարեցնում են իրենց ճաշակին: Հայտարարվեց, որ ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում պետք է անցկացվեր քվեարկություն և ընտրվեր ընդդիմադիր փոխխոսնակները: Նիստը պետք է վերսկսվեր 12.00-ին, սակայն տեղի ունեցավ 12.42-ին: Պատճառաբանեցին, թե հաշվիչ հանձնաժողովը ամփոփում է քվեարկության արդյունքները: Ըստ կանոնակարգի՝ անկախ նրանից՝ հաշվվել են քվեարկության արդյունքները, թե ոչ, ԱԺ նիստը պետք է շարունակվի: Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am