ԻՊ-ի 15 զինյալ է Թուրքիայում ձերբակալվել
Թուրքական «Դողան» գործակալությունը հաղորդում է,որ Թուրքիայի Իզմիր նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման 15 զինյալ է ձերբակալվել, ձերբակալվածները Սիրիայի և Իրաքի տարածքում ռազմական գործողությունների են մասնակցել։ Ձերբակալվածներից մեկը կապ է ունեցել Ադանա նահանգում անցյալ տարի տեղի ունեցած ահաբեկչությանը,ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանց մոտից զենքեր են առգրավվել։
