«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ` Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետեւ նա վերադարձել է աշխատանքի:
Սակայն իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հայտնեցին, որ դեկտեմբեր ամսին Սասուն Խաչատրյանը կարճ արձակուրդի է գնացել:
«Իսկ Ձեր այն հարցին, որ նա կրկին հնարավոր է գնա արձակուրդ եւ այլես չվերադառնա իր պաշտոնին, նշենք, որ ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ուստի եւ Սասուն Խաչատրյանը մտադիր չէ արձակուրդ մեկնել»,- պատասխանել են ՀՔԾ-ից:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը