Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունից:Մանդատը վայր դրած Վահագն Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով էր ընտրվել պատգամավոր և նրան հաջորդում է Վարդան Աթաբեկյանը:
Վահագն Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 97-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:
Դաշինքն այս ընտրատարածքում առաջադրել է 11 թեկնածուի, առաջատարն Ալեն Սիմոնյանն է, ով հավաքել է 21.812 ձայն։ Նրան հաջորդում են Դավիթ Սանասարյանը՝ 14316 ձայն, Էդուարդ Աղաջանյանը՝ 5597 ձայն, Արսեն Թորոսյանը՝ 3761 ձայն, որոնք հրաժարվել են պատգամավորական մանդատից և գործուղվել են գործադիր:
Ձայների քանակով 5-րդն այս ընտրատարածքում այսօր մանդատից հրաժարված Վահագն Գրիգորյանն է՝ 3576 ձայնով: Նրան հաջորդում է Հակոբ Սիմիդյանը, ով արդեն ԱԺ պատգամավոր է՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար:
Եվ 7-րդը 2701 ձայնով Վարդան Աթաբեկյանն է, որն էլ հաջորդականության սկզբունքով կվերցնի պատգամավորի մանդատը:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը