Զիկա վիրուսը՝բազմաթիվ նյարդաբանական խանգարումների պատճառ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանգել է այն եզրակացության, որ Զիկա վիրուսը բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների պատճառ է դառնում: Reuters գործակալությունը տեղեկացնում է,որ ԱՀԿ-ի մասնագետները համոզված են, որ Զիկա վիրուսը կապված Է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են նորածինների միկրոցեֆալիան, Գիյեն-Բառեի համախտանիշը՝ հազվագյուտ հիվանդություն, որը թուլացնում է մկանները եւ կարող է դառնալ կաթվածահարության պատճառ, եւ այլ նյարդաբանական խանգարումների հետ: Հիվանդության բռնկումներ են արձանագրվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
