Մենք պետք է սովորենք կոլեգիալ որոշումներ կայացնելու մշակույթը. պետաիրավական հանձնաժողովն է ԱԺ մարմինը, ոչ թե հանձնաժողովի նախագահը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց. «ԴԱՀԿ ակտերի հետ կապված նախագիծը, որ մինչեւ 500 հազար դրամ կարող են առանց դատարանների բռնագանձել, ԱԺ-ում ընդունվել է եւ ոչ մեկը դրա մասին չգիտեր»,-ասաց Մարուքյանն ու հարց ուղղեց, թե արդյոք Վարդանյանի նախագահ ընտրվելու դեպքում ինքը եւս կշարունակի այդ արատավոր պրակտիկան: Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իր համար զարմանալի է, որ իրեն նման հարց է տալիս Էդմոն Մարուքյանը, քանի որ ճանաչում է իրեն. «Հանձնաժողովն է որոշումներ ընդունում եւ այստեղ որեւէ ծածուկ քաղաքականության կամ պառլամենտական ծովահենության տեղ չէ»:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը