Կայքը 16 օր առաջ բարբարոսաբար փակվել է՝ կանխավ ոչինչ չասած խմբագրակազմին

Էս վերջերս համացանցային տիրույթում աշխուժություն էր, նոր կայք էր ծնվել՝ tiv 1am , ցանցը նոր բուրմունքով էր օծել լրատվության դաշտը, աշխուժությամբ, ինքնատիպ վերլուծություններով ու թարմ շնչով… Տաղանդավոր լրագրող Վարդուհի Սիմոնյանի գլխավորությամբ լրագրողական նոր սերունդ էր գլուխ բարձրացրել, որոնք անխնա ջարդում էին ծեծված ստերիոտիպները՝ նորովի լուսաբանելով կյանքն ու քաղաքական անցուդարձը… Կարծում էի սա էլ հեղափոխական ծիծեռնակ է, հեղափոխական գարուն ժուռնալիստիկայի բնագավառում… Եվ ի՞նչ… Պարզվում է՝ այն 16 օր առաջ բարբարոսաբար փակվել է՝ կանխավ ոչինչ չասած խմբագրակազմին, ոչնչով չպատճառաբանված՝ տիրաբար կալանքի տակ վերցնելով անձնակազմի գույքն ու չիրականացված երազանքները։ Այստեղ մութն ավելի շատ է քան մենք կարծում ենք։ Ակնհայտ է, որ ֆեյքահար տերերը լրատվական լպրծուն սարդոստայն են ուզեցել գործել՝ հետին մտադրություններով, որին սակայն կուլ չի գնացել լրագրողական երիտասարդ անձնակազմը, նրանք պարզապես արել են այն՝ ինչ իրենց սիրտն է թելադրել։ Իհարկե, փողով շատ բան կարելի է անել, բայց միտքը, սիրտն ու հոգին դժվար է գնել, եթե այն ապրում է անխաթար, պատվարժան մարդկանց մեջ։ Ես աներկբա միանում եմ tiv 1am կայքի խմբագրակազմի աշխատանքային և մարդկային իրավունքների պաշտպանությանը և կոչ անում բոլոր լրատվամիջոցներին, ինտելեկտուալ մարդկանց և քաղաքացիներին՝ կանգնել ապօրինաբար փողոց շպրտված լրագրողների ոտնահարված իրավունքների պաշտպանության դիրքերում։ Լևոն Ջավախյան գրող Հրապարակումը՝ Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ի՞նչու էր Հաջիևը հասել Դիլիջան և ի՞նչ են պայմանավորվել. Նաիրա Զոհրաբյան (video) Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանից պարզաբանում խայտառակ արտահոսքի վերաբերյալ Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «Այ թափթփու՛կ», 300 տարվա շուկան, որ փակում ես, հասկանու՞մ եք՝ ինչ աղետ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Երկուսն էլ երկրի նվաստացում են՝ ԱԽՔ-ի հանդիպումն էլ, Քոչարյանի ելքի արգելքն էլ Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ Ինչ եղանակ է սպասվում Հինգ տարի չենք ձգելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր 6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am