Այս խորհրդարանը երեկ մահացավ դեռ չծնված

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանում, աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության համար: Նման բան եղել էր միայն անկախացումից առաջ՝ համայնավարների տարիներին, երբ կթվորուհիները, ուսյալները, կոմբայնավարները,ինտիլիգենցիան խորհրդային օրենսդիր մարմնում հանդես էին գալիս մեկ դեմքով: ԱԺ 7-րդ գումարման պատգամավորները երեկ ընտրում էին խորհրդարանի խոսնակ: Թեկնածուն Արարատ Միրզոյանն էր: Նա ընտրվեց 131ձայնով՝ 132 հնարավորից: Այդ մեկը պատահաբար սխալ բաներ էր արել, ու նրա քվեաթերթիկն անվավեր էր ճանաչվել, այլապես Միրզոյանը «կխփեր» 132 քվեաթերթիկ: Արարատը ստացել է 100 տոկոս ձայն մի խորհրդարանում, որը ձևավորվել է, իբր, քաղաքական մենիշխանությունը մերժած, իբր, բազմակարծությունը պաշտպանած և, իբր, նախորդների կոճակային խորհրդարանը մերժած «թավշյա հեղափոխության» արդյունքում: Նախորդ մերժվածի համեմատ՝ սա հյուսիսկորեական կամ բոլշևիկյան խորհրդարան է հիշեցնում: Նախորդը կարելի է ժողովրդավարության գագաթնակետ համարել այս նորի համեմատ, քանզի նախորդում, ճիշտ է, վերահսկելի ու հաճախորդացված, բայց, այդուհանդերձ, ընդդիմություն կար՝ ի դեմս «Ելքի»: Հիմա որոշել են ձևականությունների հետևից չընկնել ու նույնիսկ «Ելքի» պես անտուրաժ չպահել, քանզի վախենում են, որ անտուրաժը կարող է մի օր «թավշյա» խաղեր տալ ու պահի տակ դուրս գալ վերահսկողությունից, ինչպես որ Փաշինյանը վարվեց իրեն խորհրդարան բերած նախորդ իշխանությունների հետ: ԱԺ նոր խոսնակի ձայների քանակը ցույց տվեց, որ մենք խորհրդարանում ունենք ընդամենը մեկ մարդ, որը նստած է 132-ի մեջ ու բյուջեի հաշվին հսկայական գումարներ է մսխում: Այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Այս խորհրդարանում բոլորը հավասար են, ու չկան ավելի հավասարներ: Ավելի հավասարը գործադիրում է նստած: Եթե նախկինում քննադատվում էր Սերժ Սարգսյանի ձևավորած խորհրդարանը, որտեղ ՀՀԿ-ն իր հարակից արբանյակների հետ ուներ հսկիչ փաթեթ, բայց կար նաև այլընտրանքային ձայն, և, օրինակ, Արա Բաբլոյանը կամ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էին ընտրվում ոչ 100-տոկոսանոց քվեով, ապա այժմ մենք ստացել ենք բիոզանգվածով լցված խորհրդարան, որտեղ կան զրո ընդդիմություն և զրո տեսակետ: 132-ի անունը պետք է դնել Նիկոլ Փաշինյան, և վերջ: Երեկ խորհրդարանն Արարատ Միրզոյանի օգտին քվեարկել է մեկ մարդու նման, քանի որ խորհրդարանում կա ընդամենը մեկ մարդ: Այդ մեկ մարդն է իր անվան տակ խորհրդարան անցկացրել 88 քայլարածներին ու մնացած «ընդդիմադիրներին»: Խոսնակի քվեարկության ֆոնին պարզապես ծիծաղելի են ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի խայթոցները ԱԺ փոխխոսնակի աթոռի համար: Դրանք հիշեցնում են հայտնի ստեղծագործության հերոսներ Շուրա Բալագանովի ու Պանիկովսկու կռիվը կշռաքարերի թեմայով: «Կլասիկ» Էդմոն Մարուքյանը շարունակ հետույք է պատռում, թե, իբր, ինքն ընդդիմություն է: Բա եթե ԼՀԿ-ն ընդդիմություն է, ինչո՞ւ խոսնակի այլընտրանքային թեկնածու չառաջադրեցիք ու դեմ չքվեարկեցիք Արարատ Միրզոյանին այնպես, ինչպես նախորդ խորհրդարանում էր «Ելք»-ը, որի մաս էր նաև ԼՀԿ-ն, ԱԺ խոսնակի թեկնածու առաջադրել ու այդպիսով դեմ քվեարկել Արա Բաբլոյանի թեկնածությանը: ԲՀԿ-ն գոնե ձևեր չի թափում, թե, իբր, Փաշինյանի գրպանում չէ, իսկ ահա նախորդ իշխանության կլասիկ հաճախորդ Մարուքյանը փրփուրը բերանին ընդդիմություն է ուզում խաղալ այս խորհրդարանում, բայց վերջում Միրզոյանի օգտին քվեարկում է «հավասարների»պես: Այս խորհրդարանի ֆոնին Երևանի ավագանին բազմակարծության ու պառլամենտարիզմի էտալոն կարող է համարվել: Այնտեղ գոնե դեմ են քվեարկում երբեմն ու քննադատում մայրաքաղաքային գործադիրի ղեկավարին: Իսկ ահա խորհրդարանի 132 «հավասարներն»իրենց պահել ու պահելու են Շմայսից և Լֆիկից էլ վատ, քանզի վերջիններիցս այլ բան չէր սպասվում, քան Սերժ Սարգսյանին քծնելը, իսկ ահա այս թրաշամանուկներին բերել են որպես ուսյալ-կրթյալ և առաջադեմ խորհրդարանականների, բայց իրականում ստացել ենք կլասիկ «Անասնաֆերմա»: Եթե հիշենք, թե ինչեր էին խոսվում «թավշյա» օրերին ու «թավշյա» հարթակներից նախորդ տարվա ապրիլ-մայիսին, ապա կարող ենք ասել, որ այժմ ունենք հակահեղափոխական իշխանություն: Քանզի եթե հեղափոխության արժեքներ էին հռչակվել քաղաքական մենաշնորհների վերացումը, քաղաքական մրցակցությունը, ոչ ախոռային խորհրդարանը և սուպերվարչապետական լիազորությունների անընդունելի լինելը, ապա սա իրոք հակահեղափոխական իշխանություն է, և մասնավորապես երեկ հակահեղափոխական խորհրդարանը հաստատեց այդ տեսակետը: Հետևաբար, նախորդի մերժման կոնտեքստում այս խորհրդարանը դառնում է ոչ լեգիտիմ ու ժամանակավոր: Այս խորհրդարանը երեկ մահացավ դեռ չծնված: 132-հոգանոց թաղման հանձնաժողովն իր քվեարկությամբ ապացուցեց, որ մենք այժմ ունենք ոչ թե նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը: Խորհրդարանն այս, ըստ այդմ, հին Հայաստանի վերջին խորհրդարանն է, որի գործունեության ժամկետի հետհաշվարկի ժամացույցն արդեն միացված է: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 95 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am