Ինչու է մանդատից հրաժարվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը

« «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Գրիգորյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը պայմանավորված է աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հետ: Ներքին տարաձայնություններ բոլորովին չկային: Պատճառները ինքը կհրապարակի, կարծում եմ, որ ճիշտ կլինի իրենից իմանաք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Անդրադառնալով ԱԺ նախագահի ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը՝ Լ.Մակունցը նշեց, որ դա հերթական պատասխանատո քվեարկություններից մեկն է. «Որևէ քվեարկություն չեմ համարում պակաս կարևոր»: