«Դուք չե՛ք փակելու ճանապարհը, դրա լիազորությունը չունեք». Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայի մասնակիցներին/տեսանյութ/

«Գիտեմ, որ մարդկանց մոտ հարցեր են առաջանում՝ բռնեցին-բաց թողեցին, հետո էլի բռնեցին-բաց թողեցին:Գիտեմ, որ դա որոշակի նյարդայնություն է առաջացնում, բայց ուզում եմ մի բան արձանագրել. հույս ունեմ, որ բորորդ՝ առանց որևէ վերապահման, գիտեք, որ ինքս այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ որևէ կապ չունեմ: Այսինքն՝ դրանք իմ որոշման տիրույթի հարցեր չեն և էլի եմ ուզում ասել, որ ոչ թե այն պատճառով, որ չունեմ հնարավորություններ ազդելու որոշումների կայացման վրա, այլ որովհետև հավատում եմ, որ Հայաստանում անկախ դատական համակարգ պետք է գոյություն ունենա:  Պետք է ստեղծել անկախ դատական համակարգ և այն, որ ես չեմ  զանգում և դատարաններին հրահանգներ չեմ  տալիս, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ ոք չի զանգում, այդ թվում՝ այդ դատական համակարգը ձևավորած մարդկանց շրջանակից: Սա էլի պրոբլեմ է, բայց շատ նուրբ է, որ էլի հանկարծ վհոըկների որս չսկսվենք, և չասենք՝ այ, ինչ-որ դավադիր ուժեր, գնանք, մտնենք և հաստատենք նաև ՀԴՄ-ների դիկտատուրային զուգահեռ դատական և քաղաքական դիկտատուրա հաստատենք երկրում»,-  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դատական համակարգին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էջմիածնում տեղի ունեցող զարգացումների  ,և Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ իրականացվող ակցիաների մասին էլ , որի կազմակերպիչները սպառնում են փակել փողոցներն ու ճանապարհները, Ն. Փաշինյանն ասաց. «Ասենք, օրինակ, Երևան-Էջմիածին ճանապարհը փակում են և մի հատ էլ անունը դնում են՝ բա լա՞վ էր, որ դուք փակում էիք ճանապարհը: Մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, և մենք գիտեինք, որ ժողովուրդն ուզում է իշխանության փոփոխություն: Եվ դա գիտեինք ոչ թե մեկ շաբաթում, այլ 15-20 տարվա գործունեության արդյունքում, և արդյունքում համոզվեցինք, որ ճիշտ էինք մտածում: Եվ այսօր քաղաքացիներ կան, որ ասում են՝ բա մենք իշխանություն չե՞նք, բա մենք ճամփեն փակում ենք: Իսկ այդ ճանապարհին մնացած քաղաքացին իշխանություն չի՞: Այդ ճանապարհին մնացած քաղաքացին իշխանություն ա, և այդ ճանապարհին մնացած քաղաքացին իրենց իշխանությունը  ձևավորել են ազատ-արդար ընտրություններով, որ միջազգային կառույցների կողմից ճանաչվել է բացառիկ և ժողովուրդը ձևավորել է իշխանություն: Եվ ժողովուրդը ձևավորել է իշխանությունը, որպեսզի նաև ապահովի այդ ճանապարհների հասանելիությունը: Եվ այսօր մարդիկ կանգնել են, ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել, մենք ճանապարհը փակում ենք: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել ու մենք էլ բաց ենք թողել: Էդ մեր իշխանության ու գործունեության արդյունքում են տեղի ունեցել բացահայտումները: Եվ հիմա այն գործողությունները, որ արվում են, մասնավորապես ճանապարհներ փակելու մասով, դրանք արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Էլի ասում են՝ արա, այս կառավարությունն ի վիճակի չէ, ճանապարհներն էլ չի կարողանում բաց պահի, ոչ մի բան չեմ կարողանում, չեն կարողանո՞ւմ մի հատ դատավորին զանգեն-ասեն՝ արա, նստցրեք դրանց, պրծնենք… մեզ այս ճանապարհով չի լինելու տանել»: «Մաիպուլյացիաներ են անում Մ. Գրիգորյանի գործով:Բռնում են, բաց են թողնում, բա ինչ եղան էդ պատմությունները… Եթե Մ. Գրիգորյանի խափանման միջոցը փոխել են, դա դեռ չի նշանակում, որ նրա մեղադրանքները վերացել են: Այդ մեղադրանքները չեն կարող վերանալ, գործի նախաքննությունը գնալու է մինչև վերջ… Ես անկեղծ ասել եմ՝ ինձ համար էլ էր տհաճ, որ էդ խափանման միջոցը փոխելու մասին լուրն իմացա՝ լրատվամիջոցներից կամ գուցե ինձ զեկուցեցին, ոչ լրատվամիջոցներից: Բայց դա ոչ մի բան չի փոխում, հենց դա է»,-ասաց նա: Նա նշեց, որ իր տպավությամբ Էջմիածնում մի կլան չի եղել, եղել են մի քանի կլաններ, և ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել ու այս ֆոնի տակ նորից կլանային ինչ-որ հարաբերություններ ստեղծել: «Ես ուզում եմ ասել, որ չի անցնելու դա»: Ըստ նրա՝ նախկին որոշ կլանային ուժեր փորձում են այս պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե «բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փագըմ»: «Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետև եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաև նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել»,- ասաց Ն. Փաշինյանը:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am