«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը մանդատից հրաժարվել է

ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Նա հրաժարականի հրապարակումից հետո կարող է մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնի իր դիմումը: Եթե հետ չվերցնի, մանդատը վայր կդնի: