Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն

«Իրատես» թերթը գրում է. «Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: Ուսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ: «Ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում, դասերը նորմալ հունով ընթանում են: Թե ինչ կատարվեց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվի հետ, չեմ կարող հստակ ասել, բայց ակնհայտ է, որ ինչ-որ ճնշում կամ հորդոր է եղել վերեւներից, թե չէ ինչպե՞ս եղավ, որ մեկ մարդու նման ոտքի ելած հասարակությունը հանկարծ համակերպվեց։ Այնքան վճռական էին տրամադրված Բալյանի հետ չաշխատելու հարցում, որ չէիր էլ կարող ենթադրել, թե հետքայլ կանեն: Բայց, փաստորեն, իրավիճակ փոխվեց»,- «Իրատեսին» ասաց Չարենցավանի բնակիչներից մեկը: Մեր զրուցակցի ունեցած տեղեկություններով՝ խնդրին անձամբ մարզպետն է խառնվել: «Բալյանից դժգոհող ծնողներին, ըստ երեւութին, ասվել է` չկանգնել ՀՀԿ-ի ժամանակ աշխատած տնօրենի կողքին, չաջակցել նրան ու դպրոցը վստահել առավել երիտասարդ, իշխանամերձ կադրի: Ասում են՝ Բալյանի օրինակը տարածվելու է նաեւ մարզի մյուս դպրոցների վրա, ու տնօրենները, պաշտոնավարման ժամկետը լրանալուն պես, ստիպված կլինեն տեղը զիջելու նոր իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող անձանց: Իրավիճակ է փոխվել երկրում, հետեւաբար կառավարման մարմիններն էլ, ընդհուպ դպրոցի տնօրեններ, պետք է փոխվեն»,- նկատեց մեր զրուցակիցը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ստեփան, չես ամաչու՞մ․․․ Ռուբեն Հակոբյան «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան (video) Վախենում են, որ հանրությունը կհասկանա՝ ինչ է կատարվում․Դավիթ Ղազինյան (video) ՇՏԱՊ. Հաջիևը եկել է նոր տարածքների հետևից. Հայաստանը ներսից սկսում են «լափել». Համբիկ Սասունյան (video) Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video) «Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո» Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am