Հայատյացությունն ու աշխարհի լռությունը

«Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը ժամանակային սահմանափակումներ չի դնում: Եթե այդուհանդերձ խոսենք ժամանակի մասին, մենք միշտ կողմ ենք, որ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորվի: Ցավոք, սա երկարատև հարց է: Ինչը կախված կլինի Ռուսաստանից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և մի երկիր, որը ընդհանուր պատմություն ունի թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ, Ռուսաստանը կանի», - այս տարի հրավիրված այս տարվա առաջին մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե ինչպես Ռուսաստանը պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը 2019 թվականին՝ ասել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան հավելել է նաև, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ: Դմիտրի Մեդվեդևի նախագահության տարիներին Ռուսաստանն ակտիվորեն միջնորդում էր Հայաստանի և Ադրբեջանի թե՛ արտգործնախարարների և թե՛ նախագահների հանդիպումների կազմակերպելու հարցում: Նախագահների շուրջ տասը հանդիպում էր կազմակերպվել: Ռուսաստանի այս նախաձեռնությունը, սակայն, տապալվել էր 2011-ին Կազանում: Այսօրվա ասուլիսին Զախարովան անդրադարձել է նաև Ադրբեջանից պարբերաբար արտաքսվող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների հարցին՝ հայտարարելով, թե Ադրբեջանից էթնիկ հայերին արտաքսելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և դա չի արտացոլում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգին: «Անցյալ տարի մեզ հայտնի են դարձել առնվազն 16 դեպք, երբ էթնիկ ծագման պատճառով ռուսաստանցիներին թույլ չեն տվել մտնել Ադրբեջան», - ասաց Զախարովան՝ հավելելով, որ նման դեպքերը, ցավոք, վերածվում են վատ ավանդույթի, սխալ ավանդույթի: «Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա անցյալ տարի մենք տեղեկացանք, որ Ռուսաստանի 16 քաղաքացու մուտքն Ադրբեջան մերժվել է էթնիկական նկատառումներով», - ասել է նա: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները ժամերով պահվել են օդանավակայանում, ինչից հետո բռնի արտաքսվել են, իսկ պաշտոնական պատճառ չի նշվել: «Նշված փաստերը, մեր կարծիքով, համարվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում», - ընդգծել է Զախարովան: «Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք վստահեցում ենք ստացել առ այն, որ իրավիճակը կշտկվի, և լիահույս ենք, որ այդպես կլինի»,-եզրափակել է Զախարովան: Ահա, պաշտոնական Բաքուն, բավական բուռն արձագանքել է Զախարովայի հայտարարություններին՝ բավական կոպիտ և ոչ դիվանագիտական տոնով: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն սադրիչ ու հակաադրբեջանական է որակել: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա: «Ադրբեջանը միշտ բաց է ՌԴ քաղաքացիների համար: Միայն 2018թ. ՌԴ 880 000 քաղաքացի այցելել է մեր երկիր»,-ասել է Աբդուլաևան՝ հավելելով, որ նրանց կողմից տվյալ հարցի առնչությամբ որևէ բողոք չի եղել: Աբդուլաևայի խոսքով՝ այցելածների թվում եղել են նաև հայեր, և «նրանք որևէ խնդրի չեն առնչվել»: Խոսնակը նշել է, որ Զախարովան առաջին անգամը չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող հայտարարությամբ է հանդես գալիս: Անդրադառնալով Զախարովայի ելույթի այն հատվածին, որում նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Մենք վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը»,-նշել է խոսնակը: Այն, որ ադրբեջանական իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում աշխարհի բոլոր հայ քաղաքացիների նկատմամբ՝ հիմնվելով նրանց էթնիկ ծագման վրա, դա նորություն չէ: Ավելի կարևոր է, թե պետությունները այդ հիմքն ընդունելով որպես ի գիտություն՝ ինչ եզրահանգումներ են անում իրենց համար: Կարո՞ղ է հայատյացություն քարոզող և այդ հիմքով գործող իշխանությունը Արցախի հայության անվտանգություն ապահովել... Հետևաբար, ինչու՞ միջազգային հանրությունը և կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններն ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին, որ իրենց երկրի հայազգի քաղաքացիներն էլ Ադրբեջան մուտք գործելու իրավունք չունեն՝ հայ լինելու համար: Եթե Ադրբեջան այդ պրակտիկան երկու տասնամյակից ավելի չի վերացնում՝ էլ հայերի հետ ինչ խաղաղ ապրելու մասին կարող է խոսք լինել: Ինչպե՞ս հայատյացության վրա հիմնված իշխանությունը լեզու գտնելու, էլ չենք ասում՝ զիջումների գնալու և երկրի քաղաքացիների բացատրելու իր քայլը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 13 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am