Ալիևի առաջին հարձակումը Փաշինյանի կառավարության վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թվականի արդյունքներն ամփոփող կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել երեկ որում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ պնդելով, որ Ադրբեջանը կշարունակի հասնել երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ շեշտելով. «Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը երբեք չեն հաշտվի երկրի տարածքի օկուպացիայի հետ»: Այսպես, պաշտոնական Բաքուն Փաշինյանի իշխանության հետ առարկայական բանակցություններ վարելուց առաջ «ճշտում» ու միջազգային հանրությանը ներկայացնում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը: «Կառուցողական» Ալիևը, որը Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներին այդպիսին էր թվում Դուշանբեի «վերելակային պայմանավորվածություններից» հետո այսպիսով, անցնում է հարձակման: Ալիևը կոնկրետ հայտարարում է, որ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի: «Ես երբեք չեմ թաքցրել մեր քաղաքականությունը: Ես միշտ ասել եմ, որ մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար, և հետագայում մենք դա անելու ենք, մինչև մեր հողերը ազատագրվեն», - ասել է նախագահը: Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի համար «ներկայիս ծանր ճգնաժամային իրավիճակում կա մեկ ելք՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը». «Մենք պատրաստ ենք դրան: Բայց դրա համար մեկ պայման կա, հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Բացի այդ, Ալիևը հստակ ներկայացրել է դիրքորոշումը, կարծես, պատասխանելով Փաշինյանի իշխանության կողմից՝ Արցախը բանակցություններին վերադարձնելու հայտարարություններին: Բաքուն և Երևանը ղարաբաղյան հակամարտության միակ կողմերն են, ասել է Ադրբեջանի նախագահը. «Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Կային հայտարարություններ, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հետ», - ասել է Ալիևը՝ կառավարության ընդլայնված նիստում:  Նրա խոսքով՝ Բաքուն մերժել է երևանյան այդ փորձերը, և բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ «միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար»: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից: Փաստորեն, Ալիևը հստակ ընդգծում է, որ Հայաստանից հնչող հայտարարությունները՝ Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին, նրա համար որևէ նշանակություն չունեն: Ավելին, նա նույնիսկ մեկնաբանում է այնպես, որից կարելի է հասկանալ, թե պաշտոնական Երևանն էլ է հրաժարվել այդ մտքից, քանի որ Բաքուն մերժել է այդ գաղափարը: Ի՞նչ է պատասխանելու Հայաստանի իշխանությունը և անձամբ Փաշինյանն՝ Ալիևի ելույթի դրույթներին, որը բազմաթիվ հայտարարություններ էր արել Արցախի դերի վերաբերյալ: Շարունակելո՞ւ են ուշադրություն չդարձնել «կառուցողական» Ալիևի հարձակումներին... Ավելին, Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանը 2018-ին Ադրբեջանի կողմից ձեռք բերված հակահրթիռային համակարգերից պաշտպանվելու որևէ միջոց չունի. «Հայաստանը «Պոլոնեզ» և LORA հրթիռային համակարգերից պաշտպանվելու հնարավորություն չունի: Դրանք բարձր ճշգրտության համակարգեր են` մեծ կործանիչ ուժով, որը կարող է ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ: Թշնամու այնպիսի ռազմական թիրախ չկա, որ մենք չկարողացանք ոչնչացնել բարձր ճշգրտությամբ»: Թամար Բագրատունի

դիտվել է 69 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am