Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել, երբ շատ ավելի երիտասարդ էի. Մարիամ Փաշինյանի հարցազրույցը Armenian Report-ին (տեսանյութ)

Armenian Report առցանց հարթակը հարցազրույց է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի հետ: Հարցազրույցի ընթացքում Մարիամ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ է զգում՝ լինելով ՀՀ վարչապետի դուստրը: «Դա նորմալ է,բայց միևնույն ժամանակ՝ բարդ: Բայց մեզ համար դա նորմալ է, չեմ կարող որևէհատուկ բան նշել: Նա միշտ էլ շատ զբաղված է եղել աշխատանքով: Բազմաթիվ ծնողներ օրվա ընթացքում երկար ժամերով աշխատում են: Ճիշտ է, մեզ համար դժվար է եղել, բայց նաև հետաքրքիր, որովհետև մենք նրանից այնքան բան ենք սովորել», – նշել է Մարիամը: Մարիամ Փաշինյանը նաև խոսել է Հայաստանում կանանց իրավունքների և ընտանեկան բռնության մասին: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, հայ տղամարդիկ շատ հարգանքով են վերաբերում կանանց և իրենց ընտանիքին: Սակայն, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում էլ, ըստ Մարիամի, կան ընտանեկան բռնության դեպքեր, որոնց մասին չի խոսվում: Մարիամ Փաշինյանի համոզմամբ՝ խնդիրը լուծելու համար այն պետք չէ անտեսել, դրա մասին հարկավոր է խոսել: Մարիամ Փաշինյանը նշել է, որ իր 11-ամյա քույր Շուշանը շատ է կարոտել իրենց հին տունը և իրենց հին կենսակերպը, սակայն Փաշինյան ընտանիքի անդամները փորձում են մնալ այնպիսին,ինչպիսին եղել են: Իսկ կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ըստ Մարիամի, պետք է աշխատել, ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը կգա և իրենց կյանքում ինչ-որ բան կփոխի: «Ես ինքս էլ սրճարանում մատուցողուհի եմ աշխատել, երբ շատ ավելի երիտասարդ էի: Ուզում եմ ասել, որ եթե աշխատանքիդ արժանապատվությամբ մոտենաս, քո տնտեսական վիճակը կբարելավես, իսկ եթե նստես և բողոքես, ավելի հեշտ աշխատանքի ձգտես ավելի բարձր աշխատավարձով, ոչինչ չի ստացվի», – նշել է Մարիամ Փաշինյանը:  

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայացք կողքից Ինչո՞ւ են Փաշինյանն ու նրա մուղամչիները այդքան համառորեն փորձում քողարկել Ադրբեջանի հակահայկական ծրագրերը. Արման Աբովյան Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան Ռուսաստանում որոշել են՝ Փաշինյանին չե՛ն ներելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր «Ինչպես իրեն խայտառակեց Ալիևի սրտի վարչապետը» (video) Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները այսօր Շվեյցարիայում տեղի չեն ունենա. Reuters Այսօր ուկրաինական բանակը Եվրոպայի գլխավոր բանակն է․ Զելենսկի Իրանը 60 օրվա ընթացքում որևէ վճար չի գանձի Հորմուզի նեղուցում մատուցվող ծառայությունների համար․ Ազգային անվտանգության խորհուրդ Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ» Գազամատակարարման ընդհատումներ կլինեն ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ» «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում». «Իրավունք» Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին. «Հրապարակ» Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ» ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am