Պարզվում է միայն ես չեմ մտածում այսպես
Պարզվում է միայն ես չեմ մտածում այսպես: Երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը, գրել էի, որ սա նման է Կարմիր բանակի մուտքին և Իջևանից Սմոլնի հղած հեռագրին: Ընկերներիցս մեկը նույնիսկ ինձ մեղադրեց, գրառման համար: Հիմա կարդում եմ Միքայել Հայրապետյանի հարցազրույցը ու չեմ կարող մի երկու հատված չմեջբերել: Խնդրեմ «Վստահ եմ, որ նմանատիպ ակցիաներն ուղղորդվում են: Երկրում նախապատրաստվում է նախաալեքսանդրապոլյան վիճակ: Իսկ նախաալեքսանդրապոլյանն անկում, անիշխանական վիճակն է, որպեսզի որևէ մեկը հետագայում պատասխանատվություն չկրի Ալեքսանդրապոլի խայտառակության համար: Չէ՞ որ դա եղել է մեկ անգամ, հեռավոր 1920-ին, որին հաջորդել է «փրկարար» Կարմիր բանակի հիմնավոր մուտքը Հայաստան: Պարզապես այս անգամ Թուրքիայի փոխարեն կլինի Ադրբեջանը: Մեծ իմաստնություն է պետք չարաղետ այս պրոյեկտը խափանելու համար»: հ.գ. Պատմությունը հարյուր տարին մեկ կրկնվելու հատկություն ունի, եթե դու պատմությունից դասեր չես քաղում: Գրել է Հարություն Հարությունյանը
