«Ազգային օրակարգ» կուսակցության հայտարարությունը՝ ՀՀ նորընտիր Ազգային Ժողովի վերաբերյալ

Այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ նորընտիր Ազգային Ժողովը։ Այս Ազգային Ժողովը ընտրվել է յուրահատուկ պայմաններում, երբ հեղափոխական ոգով տոգորված մեր քաղաքացիների շարունակական ճշման ներքո, նախորդ գումարման Ազգային Ժողովը, որն ընտրվել էր լայնածավալ ընտրակաշառաքների և վարչական ռեսուրսի օգտագործման պայմաններում, ստիպված եղավ գնալ փաստացի ինքնալուծարման, և հնարավորություն ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Ստեղծված իրավիճակում սակայն, առանց Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին օրենքում նախատեսված փոփոխությունների ընդունման, և առանց նոր քաղաքական ուժերի ձևավորման համար անհրաժեշտ բավարար ժամանակի՝ դժվար էր ակնկալել, որ նոր Ազգային Ժողովում լավագույնս ներկայացված կլինի մեր հասարակության լիարժեք քաղաքական ընտրանին։ Թեև տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ընթացում, նախորդ ընտրությունների համեմատ, բացահայտ ընտրակաշառքները և ընտրակեղծիքները հասցվեցին նվազագույնի, այնուամենայնիվ, իշխող քաղաքական ուժի կողմից կիրառված բևեռացնող հռետորաբանությունը, հիշատակված օրենսդրական անկատարությունը, նորաստեղծ քաղաքական միավորների մասնակցության դժվարությունները, և ընտրարշավի խիստ սահմանափակ ժամկետները, բերեցին նրան, որ նախորդ ընտրությունների համեմատ, ավելի քան 300 հազար ընտրող գերադասեց չմասնակցել այս ընտրություններին, իսկ մասնակցած ընտրողներից մոտ 200 հազարի ձայները փոշիացել են՝ արդյունքում, մեր հասարակության զգալի, հիմնականում ընդիմադիր հատվածը, ներկայացված չի լինի այս Ազգային Ժողովում։ Ի լրումն վերոնշյալի, Ազգային Ժողովում փաստացի ձևավորված քաղաքական մեծամասնությունը, ոչ մեծ բացառություններով, չունի պահանջված քաղաքական փորձառություն և ճանաչելիություն, խորհրդարանում է հայտնվել զգալի չափով հեղափոխական ոգևորության ալիքի վրա, և գտնվում է վարչապետի ու կառավարության անմիջական ազդեցության ներքո։ Թեև սա ընտրությանը մասնակցած մեր քաղաքացիների զգալի հատվածի ազատ կամարտահայտությունն է, սակայն այն իրականում կանխատեսելիորեն առաջ է բերելու լրջագույն խնդիրներ՝ պայմանավորված առաջին հերթին գործադիր իշխանության նկատմամբ սահմանադրական վերահսկողություն ապահովելու և կառավարությանը փաստացի հակակշիռ հանդիսանալու Ազգային Ժողովի անբավարար կարողությամբ։ Սա էլ, իր հերթին, կարող է կրկին բերել Հայաստանում միահեծան իշխանության սողացող վերականգման, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել նախորդ երեք տասնամյակների ընթացում։ Այս պայմաններում, մեր երկրի անվտանգության և զարգացման հիմնական երաշխիքը հասարակության կողմից նախանձախնդիր և հետևողական վերաբերմունքն է նորընտիր Ազգային Ժողովի և ձևավորվելիք Կառավարության նկատմամբ, և նրանց կողմից ընդունվող որոշումների և իրականացվող քայլերի նկատմամբ մշտական հանրային հսկողությունը։ «Ազգային Օրակարգ» կուսակցությունը, որպես նոր ձևավորվող ընդիմադիր քաղաքական ուժ, պատրաստակամ է ստանձնել համապատասխան հանձնառություն, իր աջակիցների և գործընկերների հետ համատեղ մշտադիտարկման ներքո պահել պետական կարևորության բոլոր այն խնդիրները, որոնք քննարկվելու են Ազգային Ժողովում, դրանց մասին տեղեկացնել հանրությանը, ինչպես նաև տրամադրել սեփական դիրքորոշումները և գործողությունների այլընտրանքային տարբերակները։ Մեր կողմից հնարավոր է նաև անմիջական աշխատանք Ազգային Ժողովի այն պատգամավորների հետ, որոնք կդրսևորեն ինքնուրույն քաղաքական կեցվածք և մեզ համահունչ դիրքորոշումներ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունը և զարգացումը։ Այսքանով մենք հաջողություն ենք մաղթում նորընտիր Ազգային ժողովին, և հույս հայտնում, որ այն կանի հնարավորը՝ արդարացնելու մեր հասարակության հավաքական ակնկալիքները։ «Ազգային Օրակարգ» կուսակցություն

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am