Միայն թուրքամետ, տգետ ու պարտվողական հայն է կարող պարսավել Ցեղակրոնությունը. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ հունվարի 14ին, Ցեղակրոնի օրն է։ Այն ոչ նոր կուսակցություն էր, ոչ էլ կրոն։ Ինչպես կասեր Նժդեհը, Ցեղակրոն շարժումը նախ և առաջ Ուխտ է։ Այն, ինչպես Մամիկոնյան ուխտը, ծառայելու է Ազգի ու Հայրենիքի հավիտենականությանը։ Ցեղակրոն շարժման նպատակը ազգիս բարոյական վերանորոգումն էր։
Ինչպես 1930-ականներին, այնպես էլ այսօր, մեր հասարակության մեջ արդիական են Նժդեհի ցեղակրոն ու տարոնական ուսմունքները։