ՆԱՏՕ-ՌԴ. հարաբերությունների հեռանկարներ
ՆԱՏՕ-ի մասնակից երկրները Վարշավայի հուլիսյան գագաթնաժողովում մտադրվել են քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան, հայտնում է RIA Novosti-ն: «Մենք ենթադրություններ չենք անի ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի վերաբերյալ: Դա կքննարկվի Վարշավայում դաշնակիցների կողմից»,- հաղորդում է աղբյուրը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միասնական գործողությունները Սիրիայում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Լեհաստանի մայրաքաղաքում տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 8 ից 9-ը:
